Կաթնաթթու

քիմիական միացություն

Կաթնաթթու, a-o քսիպրոպիոնաթթու, CH3CH (OH)COOH, միահիմն օքսիթթու։

Կաթնաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃H₆O₃
Մոլային զանգված1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար50-21-5
PubChem612
EINECS համար200-018-0
SMILESCC(C(=O)O)O
ЕС200-018-0
ChEBI592
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Անգույն բյուրեղներ են, հեշտությամբ լուծվում են ջրում։

Գոյություն ունի օպտիկապես ակտիվ երկու իզոմերների (—), (+) (հալման ջերմաստիճանը՝ 25—26 °C) և ոչ ակտիվ ռացեմիկ (±) (հալման ջերմաստիճանը՝ 18 °C) ձևերով։ Առաջանում է շաքարանյութերը կաթնաթթվային տարբեր բակտերիաների ազդեցությամբ խմորելիս։

Արդյունաբերության մեջ ստացվում է եղեգնաշաքարի, դեկստրոզի և մալթոզի վրա Bacillus Delbriiki-ով ազդելիս։ (+) Կաթնաթթու ածխաջրերի ֆերմենաատիվ անաերոբ (առանց Օ2-ի մասնակցության) ճեղքման՝ գլիկոլիզի վերջնանյութն է կենդանի հյուսվածքներում (գլխավորապես մկաններում)։ Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը (մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվի կուտակման հետ)։ Օ2-ի առկայությամբ կաթնաթթվի 20%-ը օքսիդանում է CO2 և H2O-ի, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած կաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար։ Բույսերում և միկրոօրգանիզմներում կաթնաթթուն առաջանում է պիրուվատի վերականգնման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 159