Կաթիլային մարքեթինգ (անգլ.՝ Drip marketing), հաղորդակցման ռազմավարության տեսակներից մեկը, որի ժամանակ գրավոր կամ այլ տեսակի ուղերձներ են ուղարկվում հաճախորդներին որոշակի պարբերականությամբ։ Իրականացման տեսանկյունից առավել արդյունավետ և հեշտ է էլեկտրոնային մարքեթինգը[1]։

Եզրույթը ծագել է գյուղատնտեսական ոռոգման մեթոդից՝ կաթիլային ոռոգումից։

Խնդիրներ և տարբերություններ խմբագրել

Կաթիլային մարքեթինգը տարբերվում է մարքեթինգի այլ տեսակներից մի քանի հատկանիշով․

  • հաղորդագրությունների ժամանակը համապատասխանում է նախապես սահմանված ժամանակացույցին,
  • հաղորդագրությունները միավորվում են շարքում, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ և կարգավիճակներ,
  • ավտոմատացում[2][3]։

Հաճախ կաթիլային մարքեթինգը ենթադրում է «սառը» լիդերի (հավանական հաճախորդներ, որոնք դեռ չեն որոշել ձևակերպել գնումները) հետ հարաբերություններ հաստատելու գործընթաց։ Հիմնական խնդիրը լիդին գնում կատարելուն դրդելն է ընկերության նկատմամբ վստահություն ձևավորելու միջոցով՝ ապացուցելով ընկերության իրավասությունն ու փորձը հավանական գնորդի հետ առաջին շփման պահից և ամրապնդելով նման հարաբերությունը «գնորդի ողջ ճանապարհիին»[4]։

Առավելություններ խմբագրել

  • Բարձրացնել բրենդի կամ ապրանքի մասին իրազեկությունը լիդի հետ մշտական կոնտակի միջոցով։
  • Ավելի շատ լիդերի ներգրավումն օգնում է պահպանել վաճառքի պատասխանատուների ժամանակը։
  • Կոնտակտների սառը բազայի ջերմացումն օգնում է բարձրացնել վաժառքի քանակը և մեծացնել եկամուտը։
  • Հաճախորդների հետ պատշաճ շփումը օգնում է մեծացնել ծանոթների շրջանում կրկնակի գնումներ և խորհրդատվություն կատարելու հավանականությունը։ Ընդ որում՝ անհրաժեշտ է ցույց տալ փորձառությունը տվյալ ոլորտում և տալ օգտակար տեղեկատվություն այն լիդերին, որոնք անտեղյակոության պատճառով վստահ չեն գնումներ կատարելիս։
  • Արդիականություն՝ կաթիլային ընկերության դեպքում կազմակերպությունը կարողանում է մատուցել ճիշտ տեղեկատվություն ճիշտ ժամանակին։
  • Հավանական հաճախորդների ձևավորում՝ կաթիլային մարքեթինգի նպատակներից մեկը հաճախորդներին վաղ փուլերում դաստիարակելն է, քանի դեռ նրանք պատրաստ չեն գնման փուլին։ Վաճառքի տարբեր փուլերում հավանական հաճախորդների շարունակական մատակարարումն օգնում է առավելագույնին հասցնել մարքեթինգային և առևտրային ջանքերը։
  • Բարելավել արդյունավետությունը՝ կաթիլային մարքեթինգն ազատում է արժեքավոր ռեսուրսներ և ավտոմատ գործընթացների շնորհիվ խնայում է ժամանակը։ Սա բացառում է վաճառքի ցիկլում յուրաքանչյուր հավանական հաճախորդի գտնվելու վայրը հիշելու անհրաժեշտությունը՝ ուսուցանելով ու դաստիարակելով նրան։

Մեդիա մեթոդներ խմբագրել

  • Էլեկտրոնային հասցե՝ կաթիլային մարքեթինգի առավել հաճախ օգտագործվող տարբերակը էլեկտրոնային մարքեթինգն է։ Այն ունի էժան ինքնարժեք, քանի որ հնարավորություն է տալիս միևնույն ժամանակամիջոցում ուղարկել մի քանի հաղորդագրություն։ Կաթիլային էլեկտրոնային մարքեթինգը հաճախ օգտագործվում է համակցված վեբ-տարբերակով՝ ավտոպատասխանիչի մեթոդով։
  • Փոստային հասցե՝ կա ուղիղ փոստի ծրագրակազմ, որը թույլ է տալիս օգտագործել կաթիլային մարքեթինգի մեթոդներ՝ կիրառելով ստանդարտ փոստ։ Այս տեխնոլոգիան հիմնված է թվային տպագրության վրա, որտեղ ցածր մակարդակի գործարկումները ծախսարդյունավետ են, և փոփոխական տվյալները կարող են համակցվել՝ յուրաքանչյուր կաթիլային հաղորդագրություն անհատականացնելու համար։
  • Սոցիալական մեդիա՝ կաթիլային մարքեթինգի սկզբունքները կիրառվել են մարքեթինգի բազմաթիվ գործիքներում սոցիալական ցանցերում՝ թարմացումների շարքերը պլանավորելու ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. What is Drip Marketing? The Complete Guide to Drip Campaigns, Lifecycle Emails, and More
  2. «Drip Marketing: Slow and Steady Wins the Customer». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. What Is Drip Marketing and Is It Effective?
  4. The first rule about drip marketing campaigns

Գրականություն խմբագրել

  • Paul McFedries. Word spy։ the word lover's guide to modern culture. Broadway Books. p. 90, 2004. ISBN 0-7679-1466-X.
  • Glenn Fallavollita. DRIP Marketing։ A Powerful New Marketing Strategy That Gets Prospects To Buy From You. 2011. ISBN 0-9827-7860-0.