Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազմող (այլ կիրառումներ)

Կազմող կամ կազմարար, ձեռագիրը, գիրքը կազմի մեջ ամփոփող, ամրացնող վարպետ։ Միջին դարերում հայկական ձեռագրեր կազմողները կոչվել են «կազմիչ», «կազմող», «կապող», «գրակապ», «կազմարար», «փերթակար»։

Կազմարար

Մագաղաթյա ձեռագրի հայ հնագույն Կազմողի մասին հիշատակությունը 5-րդ դարից է («Գէորգ կազմիչ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 5547), թղթյա ձեռագրինը՝ 999 թվականից («Տիրանուն կազմիչ», Վենետիկի Մխիթարյան մատենադարան)։ Մետաղյա կազմեր պատրաստելիս կազմարարներին օգնել են դարբինները, ոսկերիչները, արծաթագործները։

Կազմարարությունը բավականին զարգացած էր Միջնադարյան Հայաստանում։ Կազմողների գործերից շատ բան է մեզ հասել։ Կազմող է կոչվում նաև խաչքարեր կերտող վարպետը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազմող» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 157