Վլադիմիր Կազիմիրով
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրով (օգոստոսի 12, 1929, Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 19, 2024[1]), ռուս քաղաքական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1953) և Դիվանագիտական բարձրագույն դպրոցը (1962)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (1975)։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։
Վլադմիր Կազիմիրով Казимиров, Владимир Николаевич | |
Վլադմիր Կազիմիրով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 12,1929 |
Ծննդավայր | Մոսկվա |
Վախճանի օր | ապրիլի 19, 2024[1] (94 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կայք՝ | vn.kazimirov.ru |
Պարգևներ | |
1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։
2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[2]։
Մահացել է 2024 թ․ ապիլի 19-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |