Կազիմիրի դատաստանագիրք կամ 1468 թվականի դատաստանագիրք, Լիտվական Մեծ իշխանության օրենքների առաջին ժողովածու, հրատարակվել է Վիլնյուսում։ Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի ստեղծումը։ Բաղկացած է 25 հոդվածից։ Հանցագործների նկատմամբ նախատեսել է մահապատիժ, անդամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք։ Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության համար նախատեսվել են տարբեր պատիժներ։

Կազիմիր IV

Կազիմիրի դատաստանագիրքն ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեոդալների սեփականության իրավունքը։

Գրականություն խմբագրել

  • Juliusz Bardach, Studia z ustroju i prawa Wielkiego Księstwa Litewskiego XIV-XVII w., Warszawa 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 157