Կաբարդինկա (ռուսերեն՝ Кабардинка), գյուղ (նախկինում՝ քաղաքատիպ ավանՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի քաղաքային օկրուգի կազմում, մերձծովյան կլիմայական առողջարան է Սև ծովի ափին, Գելենջիկից 12 կմ հեռավորության և ծովի մակարդակից 31 մ բարձրության վրա։

Գյուղ
Կաբարդինկա
ռուս.՝ Кабардинка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԳելենջիկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1836 թ.
ԲԾՄ31 մետր
Բնակչություն7 550 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հույներ, ուկրաինացիներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքս353480
Փոստային դասիչ353480
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
Կաբարդինկա (Ռուսաստան)##
Կաբարդինկա (Ռուսաստան)
Կաբարդինկա (Կրասնոդարի երկրամաս)##
Կաբարդինկա (Կրասնոդարի երկրամաս)

Տնտեսություն խմբագրել

Խորհրդային տարիներին միավորված էր Գելենջիկի այգեգործական խորհրդային տնտեսության հետ։ Բնակիչներն զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Կաբարդինկայում գործում են միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, ակումբ, մանկապարտեզ, կենցաղսպասարկման կոմբինատ։ Այն հայտնի է որպես մանկական կլիմայական բուժավայր, նախկինում գործում էին մի քանի պիոներական ճամբարներ։ Ներկայումս գործում են առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ, անց են կացվում զանազան համերգներ, փառատոներ և մշակութային այլ արարողություններ։

Որպես բուժավայր հայտնի է իր ծովային լոգանքներով (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուժությամբ։ Բուժումներ են ստանում շնչառական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները։

Բնակչություն խմբագրել

Կաբարդինկայում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և ուկրաինացիներ։

Տարի 1959[2] 1970[3] 1979[4] 1989[5] 2002[6] 2010
Բնակչություն, մարդ 2 685 3 988 5 487 7 640 7 301 7 550

Պատմություն խմբագրել

Անվանումն ստացել է Հյուսիսային Կովկասում գտնվող Կաբարդիա պատմական մարզից։ Կովկասյան պատերազմից (1817-1864 թվականներ) հետո, Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից և Սամսունից, հայ և հույն գաղթականները սկսեցին վերաբնակեցնել Սև ծովի հյուսիսային ափերը։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին նաև Կաբարդինկայում։ Հայերը եկել են Սամսունից` 1896 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ Արխիվացված 2013-03-15 Wayback Machine (ռուս.)
  2. «Մարդահամար 1959 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Մարդահամար 1970 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Մարդահամար 1979 թ.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Մարդահամար 1989 թ.». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Մարդահամար 2002 թ.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 152