Ծրագրակազմի անվտանգության էթիկա

Նշանակությունը

խմբագրել

Ծրագրակազմի անվտանգությունը գործողությունների հաջորդականություն է, որի ընթացքում հաքերը մուտք է գործում համակարգչային համակարգեր և ցանցեր, օգտագործում բոլոր այն գործիքները և գիտելիքները, որոնք օգտագործում է սովորական «համակարգիչ կոտրող»-ը, որպեսզի կարողանա գտնել համակարգչի թույլ և խոցելի կողմերը։ Ծրագրակազմի անվտանգության էթիկաով զբաղվող հաքերներին շատ հաճախ անվանում են «Սպիտակ գլխարկավոր հաքերներ»։

Հաքերների տեսակներն ու տարբերությունները

խմբագրել

Ծրագրակազմի անվտանգությամբ զբաղվով հաքերներն օգտագործում են իրենց գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օգնեն կազմակերպություններին լինել անխոցելի և անվտանգ։ Նրանք աշխատում են կազմակերպությունների կողմից, առանց ոչ օրինական գործողությունների միտումների։

Սովորական հաքերները կամ այսպես ասած «Cracker»-ները նպատակ ունեն մուտք գործել համակարգիչ, գողանալ անձնական տվյալներ՝ հետագայում շանտաժի կամ այլ ոչ օրինական գործողություններ կատարելու համար։

Անվտանգության էթիկայի տարատեսակներ

խմբագրել

Անվտանգության էթիկայի տարատեսակներն են՝

  • Վեբ-կայքերի անվտանգություն
  • Վեբ-սերվերների անվտանգություն
  • Անլար ցանցերի անվտանգություն
  • Ծրագրային ապահովման անվտանգություն

Կարևոր կետեր

խմբագրել

Գոյություն ունեն մի քանի կարևոր կետեր, որոնց պետք է ենթարկվել ծրագրակազմի անվտանգությամբ զբաղվելիս։

  • Լինել օրինապահ և ոչ մի դեպքում չխախտել կանոնները։
  • Կոնկրետ որոշել, թե համակարգչի որ կետերն են ցանկանում ստուգել՝  նախքան այն սկսելը։
  • Տեղեկացնել բոլոր խոցելի կետերի մասին։
  • Եթե գործողությունների արդյունքում հնարավոր է խախտվեն կազմակերպության իրավունքներ ը, նախօրոք խորհրդակցել տնօրենի հետ։

Հմտություններ

խմբագրել

«Սպիտակ գլխարկավորները» պարտավոր են ունենալ այնպիսի համակարգչային հմտություններ, ինչպիսին են՝

Գոյություն ունեն բազմաթիվ որակավորումներ և դասընթացներ, որոնց ուսումնասիրման միջոցով հնարավոր է դառնալ հիանալի մասնագետ այս ոլորտում։

Խնդիրներ

խմբագրել

Գոյություն ունեն հիմնական խնդիրներ, որոնք պարտավոր է ալգորիթմորեն լուծել յուրաքանչյուր այս ոլորտի մասնագետ։

Դրանք են՝

  • Խոցելի տվյալների բացահայտում
  • Դրանց անվտանգության կազմակերպում
  • Արդեն կոտրված տվյալների ոչնչացում կամ վերամշակում

Աղբյուրներ

խմբագրել

Ինչ է էթիկական հակերությունը

Էթիկական հակերության ձևերը

Էթիկական հակերի որակավորում

Գրականություն

խմբագրել

A Comprehensive Beginners Guide to Learn and Understand the Concept of Ethical Hacking

Hacking Essentials: The Beginner's Guide To Ethical Hacking

Hands-On Ethical Hacking and Network Defense