Ծուղակ (ֆիլմ, 1966)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուղակ (այլ կիրառումներ)
«Ծուղակ» (ռուս.՝ «Западня»), խորհրդային կարճամետրաժ ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Մարտինյուկը Վասիլ Բիկովի համանուն վեպի հիման վրա[1]։
Ծուղակ ռուս.՝ Западня | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Մարտինյուկ |
Սցենարի հեղինակ | Վասիլ Բիկով |
Դերակատարներ | Յուրի Կուզմենկով |
Երաժշտություն | Յուրի Սաուլսկի |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 30 րոպե |
Սյուժե խմբագրել
Ավտոմատավորների վաշտը առջև խնդիր է դրվել գրավել բարձրությունը։ Դասակներից մեկի հրամանատարը՝ երիտասարդ լեյտենանտ Կլիմչենկոն վիրավորվել է հարձակման ժամանակ և գերի է ընկնում։ Գերմանացիների համար աշխատող Չեռնովն ապարդյուն փորձում են նրան դավաճանության դրդել, որպեսզի նա բարձրախոսով դիմի իր դասակի մարտիկներին՝ կոչ անելով գերի հանձնվել։ Կլիմչենկոն հրաժարվում է, այդ ժամանակ Չերնովը սադրանքի պլան է մշակում։ Լեյտենանտի դաշտային պայուսակից վերցնելով մարտիկների ցուցակը՝ Չեռնովը Կլիմչենկոյի անունից դիմում է նրանց, ապա նրան թողնում է գնալ նրանց մոտ՝ լիակատար վստահությամբ, որ Կլիմչենկոյի վրա պետք է կրակեն իր ընկերները, և դա կարող է խաթարել Կարմիր բանակի մարտական ոգին։ Սակայն վաշտի հրամանատար կապիտան Օռլովեցը, հավատալով լեյտենանտին, թույլ չի տալիս նրան ձերբակալել և ուղարկում է իր դասակի մոտ՝ ղեկավարելու նոր հարձակումը։
Դերերում խմբագրել
- Յուրի Կուզմենկով - Կլիմչենկո
- Դանիել Նետրեբին - Օռլովեց
- Իգոր Կոմարով - Շվարց-Չեռնով
- Թադեուշ Կին - Կամինսկի
- Վլադիմիր Պոնոչևնի
- Զինաիդա Սորոչինսկայա - էպիզոդ
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր՝ Լեոնիդ Մարտինյուկ[1]
- Սցենարի հեղինակներ՝ Վասիլ Բիկով, Լեոնիդ Մարտինյուկ
- Օպերատոր՝ Վիտալի Նիկոլաև[2]
- Նկարիչ՝ Յուրի Բուլիչև
- Կոմպոզիտոր՝ Յուրի Սաուլսկի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ծուղակ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ծուղակ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
- Фильмы по произведениям Василя Быкова. Справка. (РИА Новости).
- Сяргей Шапран. «Кіно — мастацтва калектыўнае…» Драматычны кінадраматургічны лёс Васіля Быкава. — Дзеяслоў. — № 53. (об истории создания фильма).