Ծուղակ (շախմատ)

շախմատային հասկացություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուղակ (այլ կիրառումներ)

Ծուղակ, շախմատում՝ հակառակորդին թվացյալ շահեկան շարունակության հրահրելու փորձ, որն իրականում սխալ է լինում։

Ծուղակ
Շախմատային հասկացություն Խմբագրել Wikidata
շախմատային տերմին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամեթոդ
 • մարտավարություն
  • շախմատային մարտավարություն Խմբագրել Wikidata
Մասն էշախմատային տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata

Լայն իմաստով, ըստ Յակով Նեյշտադտի, ծուղակը ցանկացած խորամանկ քայլ է, որը պարունակում է թաքնված սպառնալիք և նախորոշված է թշնամու վրիպման վրա[1]։

Նեղ իմաստով ծուղակը ոչ թե ցանկացած սխալի սադրանք է, այլ միայն այնպիսին, որը կապված է որոշակի ռիսկի հետ[1]։

Ծուղակները բնույթով կարող են դասակարգվել ըստ «սադրանքի բնույթի». դրանց մի մասը դրդում է բնական, ակնհայտ թվացող պատասխանի, որը սխալ է դուրս գալիս, իսկ մյուսները մրցակցին սադրում են «շատ ձեռնտու» թվացող ակտիվ գործողությունների։ Նաև տարբերակում են անողի համար ռիսկային և ոչ ռիսկային ծուղակներ[2]։

Հատկապես սիրված են սկզբնախաղային ծուղակները։ Նրանցից շատերը վաղուց հայտնի են, բայց հանդիպում են նաև նորույթներ՝ տնային պատրաստությունների տեսքով։

Երբեմն ծուղակը, հակառակորդի ճիշտ պատասխանի դեպքում, կարող է վատթարացնել ծուղակ դնողի դիրքը, ինչը հստակ արտացոլվում է Լեգալի մատում[2]։

Օրինակներ խմբագրել

Սկզբնախաղային ծուղակ խմբագրել

Սկզբնախաղային ծուղակ
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Եթե սևերը վերցնեն 7... Ձ:d4?, նրանք կընկնեն ծուղակը. 8. Ձ:d4 Թ:d4 9. Փb5+! և 10. Թ:d4

Սկզբնախաղային ծուղակները հանդիպում են գրեթե յուրաքանչյուր սկզբնախաղում։ Այդ պատճառով տարածված է ծուղակների մասին շախմատային գրքեր գրել՝ կախված սկզբնախաղից։ Օրինակ, Յակով Նեյշտադտի «250 ծուղակ և կոմբինացիա» գիրքը բաժանված է բաց, կիսաբաց և փակ սկզբնախաղերի։

Օրինակ, ֆրանսիական պաշտպանությունում Նիմցովիչի համակարգը.

1. e4 e6
2. d4 d5
3. e5 c5
4. c3 Ձc6
5. Ձf3 Թb6
6. Փd3 cd
7. cd

Առաջին հայացքից սևերը շահում են զինվոր, քանի որ սպիտակադաշտ փիղը d4 դաշտը փակում է այն պաշտպանող սպիտակ թագուհուց։

7… Ձ:d4?
8. Ձ:d4 Թ:d4

Բայց անսպասելիորեն սպիտակները կիրառում են շախով բաց գրոհ

9. Փb5+!՝

թագուհու հետագա շահումով.

10.Թ:d4[3]

Այլ օրինակ խմբագրել

Ս. Ֆոյեր - Ալբերիկ Օ'Քելլի, 1934
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
10. Փe3 Սպիտակները, իբր խաղաքարերը զարգացնելու նպատակով, զոհաբերում են b2 զինվորը։ Բայց իրականում դա ծուղակ է

1934 թվականին կայացած Ս. Ֆոյեր - Ալբերիկ Օ'Քելլի պարտիայում սպիտակներին հաջողվեց պատրաստել յուրօրինակ ծուղակ.

10. Փe3

Սպիտակներն ավարտում են զարգացումը՝ իբր զոհաբերելով զինվորը։

10... Ն:b2?
11. de de??

Սևերի կոպիտ սխալ։ 11… de?-ի փոխարեն անհրաժեշտ էր e5-ը վերցնել մեկ այլ զինվորով՝ 11… fe, և 12. Ձ:e5-ի դեպքում նավակով նահանջել b8։ Սպիտակները կունենային միայն դիրքային առավելություն։

12. Թ:d8+ Ա:d8
13. 0-0-0 +!

Անսպասելի շախ՝ նավակի և պարտիայի շահումով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Нейштадт, Я. И. (1979). По следам дебютных катастроф (ռուսերեն). Рипол Классик. ISBN 978-5-458-26824-0.
  2. 2,0 2,1 Нейштадт, Я. И. (1979). По следам дебютных катастроф (ռուսերեն). Рипол Классик. ISBN 978-5-458-26824-0.
  3. «Урок 2. Ловушки во Французской защите - 1 Февраля 2019 - Шахматный клуб МИП». chessmip.moy.su. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  4. Нейштадт, Я. И. (1979). По следам дебютных катастроф (ռուսերեն). Рипол Классик. ISBN 978-5-458-26824-0.

Գրականություն խմբագրել

  • Вайнштейн Б. С. Ловушки Ферзьбери. — М.: Физкультура и спорт, 1990. — С. 192 ISBN 5-278-00272-7
  • Завьялов А. А. Дебютные ловушки. Сборник 333 шахматных ловушек. — Ярославль., 1997. — С. 144 ISBN 5-86895-019-4
    • Завьялов А. А. 444 дебютные ловушки. — М.: Воениздат, 2005. — С. 208 ISBN 5-94377-019-4
  • Нейштадт Я. И. 250 ловушек и комбинаций. — М., 1973. — С. 128
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 217—218. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.