Ծովինար Վարդանյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ծովինար Գևորգի Վարդանյան (սեպտեմբերի 9, 1980(1980-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (2019-2021)[1]։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծովինար Վարդանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
հունվարի 14, 2019 - օգոստոսի 2, 2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 օգոստոսի 2, 2021 թվականից
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 մարտի 19, 2024 թվականից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1980(1980-09-09) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում։

2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ունի մագիստրոսի կոչում կառավարման ոլորտում։

2002-2003 թվականներին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և բանկային վերահսկողության վարչություններում։

2006-2007 թվականներին եղել է «Յունիբանկ» ՓԲԸ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ։ 2007-2008 թվականներին եղել նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ (վարկավորման բաժնի ղեկավար)։ 2008-2012 թվականներին աշխատել է որպես սպառողական և քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն։ 2012-2014 թվականներին եղել է նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրենը։

2014-2015 թվականներին եղել է «ԲԻ ԲԻ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ 2015-2017 թվականներին եղել է «Ֆոր Սեյլս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ 2015-2016 թվականներին աշխատել է «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ-ում՝ որպես վաճառքի տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[2][3]։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։

2024 թվականի մարտի 19-ին ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծովինար Վարդանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորները(չաշխատող հղում)
  3. Ովքե՞ր են լինելու Ազգային ժողովի 132 պատգամավորները

Արտաքին հղումներ խմբագրել

Ծովինար Վարդանյանի էջը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում