«Ծովերի տիրակալը» (կոր.՝ 해신, 海神), հարավկորեական հեռուստասերիալ, որը նկարահանվել է Չխվե Ին Խոյի «Hae-sin» պատմվածքի հիման վրա։ Ֆիլմում ներկայացվում է 9-րդ դարում Կորեայում կատարվող իրադարձությունների և մի զորապետի մասին։ Սերիալը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 24-ից KBS2 հեռուստաընկերությամբ։

Ծովերի տիրակալը
Ժանրsageuk?, էքշն սերիալ և ռոմանտիկ սեր
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Choi Soo-jong?, Chae Shi-ra?, Սոնգ Իլ Գուկ և Soo Ae?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ51
Էկրաններին էնոյեմբերի 24, 2004-ից մայիսի 25, 2005
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունKim Jong-hak Production?
ԴիստրիբյուտորԿորեայի հեռարձակման համակարգ
ՆախորդSecond Proposal?
ՀաջորդResurrection?
Պաշտոնական կայքէջ

Ստեղծում խմբագրել

Զորապետ Չան Բոգոն եղել է իրական անձ։ Նրան հաջողվել է ոչնչացնել Դեղին ծովի ծովահենությունը։ Չան Բոգոյի գլխավոր ծովային բազան տեղակայված էր Չոլլա Նամդո նահանգի Քվանդո կղզում և կոչվում էր Չհոնհեջին։ Չան Բոգոն մի քանի տասնամյակ պահպանում էր Սիլայի առևտրային հարաբերությունները Տանյան Չինաստանի և հեյանական Ճապոնիայի հետ[1]։ Չան Բոգոն 846 թվականին դավադրության արդյունքում սպանվել է[2]։

Ֆիլմը նկարահանվել է Վանդո գավառում, Հարավային Ջոլա նահանգում, ութ ամսում։

Սյուժե խմբագրել

Սերիալի սյուժեի հիմքում ընկած է զորահրամանատար Չան Բոգոյի պատմությունը, որը ստրուկից դարձել է Միավորված Սիլայի պետության նավատորմի հրամանատար։ Նա պայքարում է ծովահենության դեմ Հարավային ծովի ջրերում, ինչպես նաև մրցակցում է տիկին Ջամիի հետ առևտրի մեջ։ Նրա լավագույն ընկերը՝ Հյոն Ջանգը, օգնում է նրան նվաճել «ծովերի տիրակալ» մականունը։ Սակայն, Չոն Հվա անունով աղջկա հանդեպ ընկերների ունեցած սերը նրանց դարձնում է թշնամիներ։

Դերերում խմբագրել

  • Չխվե Սու Չժոն — Չան Բոգո
  • Չխե Սի Ռա — իշխանուհի Ջամի
  • Սոն Իլ Գուկ— Հյոն Ջանգ
  • Սու Է — Չոն Հվա

Ֆիլմում նաև նկարահանվել են Լի Չժե Յոնը, Պե Սու Բինը, Կան Սոն Փխիլը, Սո Բոմ Սիկը և այլն։

Վարձույթ խմբագրել

Սերիալը ցուցադրվել է 8 երկրներում։ Ցուցադրությունից ստացված շահույթը կազմել է 1,8 մլն ԱՄՆ դոլար։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

KBS հեռուստաալիքի 2005 թվականի մրցանակ՝

  • Բարձր մրցանակ դերասան Չխվե Սու Չժոնին
  • Մրցանակ դերասանուհի Սու Էին
  • Մրցանակ դերասան Սոն Իլ Գուկին
  • Մրցանակ դերասան Սոն Իլ Գուկին՝ հայտնիության համար
  • Մրցանակ լավագույն զույգ Սոն Իլ Գուկին և Սու Էին

2005 թվականին արժանացել է Էմմի միջազգային մրցանակի[3]։

2006 թվականին արժանացել է Սեուլյան միջազգային դրամատիկական մրցանակի՝

  • լավագույն դրամատիկական սերիալ
  • Լավագույն օպերատոր — Քիմ Սին Հվան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tagliacozzo, Eric. Asia Inside Out. Harvard University Press. ISBN 9780674286344. (անգլ.)
  2. Shin, Gi-Wook; Choi, Joon. Global Talent: Skilled Labor as Social Capital in Korea. Stanford University Press. p. 68. ISBN 9780804794381. (անգլ.)
  3. «Владыка морей» номинирован на финальный раунд премии Эмми (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել