Ծոբաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Ծոբաձոր (գյուղ, Արցախ)ից)

Ծոբաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 130 կմ հարավ-արևելք՝ Ծավ գետի Ծոբ վտակի ձախ ափին։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 120 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 170 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ծոբաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Ծոբաձոր
ԲԾՄ510 մետր
Բնակչություն15 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծոբաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծոբաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Որդուակ գյուղի հետ միասին կազմում է Ծոբաձոր համայնքը։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղակայված է Բասուտաջուր գետի Ծոբաջուր վտակի ձախ ափին՝ բլրածածկ հարթավայրում։ Ծոբաձորից քիչ հեռավորություն վրա գտնվում է Իրանի Իսլամական հանրապետությունը[2]։

Համայնքը հարթավայրային է, ունի 50773,0 հա տարածք, որից 3357,4 հա գյուղատնտեսական նշանակության, 1062,2 հա անտառային հողեր։ Ծոբաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Արաքս գետի վտակը։

Համայնքի տարածքում գործում են խմելու ջրի համար պիտանի սեզոնային բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն խմբագրել

Արաքսի մերձափնյա շրջանները, 18-րդ դարի կեսից սկսած, Ղարաբաղի և Նախիջևանի խաների, քրդական ցեղերի ճնշման տակ արագ հայաթափվեցին, ինչն էլ պատճառ դարձավ, որ տվյալ գավառների գյուղերից՝ այդ թվում Ծոբաձորից պատմական հետք անգամ չմնա[2]։

19-րդ դարի առաջին կեսին գյուղում հաստատվեցին թուրքեր և քրդեր։ Եկվորները բնակավայրն անվանեցին Չոպադարա։

Տասնամյակների ընթացքում թուրքերն ու քրդերը ամբողջովին կործանեցին հայկական պատմամշակութային արժեքները, որոնցից այսօր հետք անգամ չի մնացել[2]։

Խորհրդային տարիներին այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ 1923 թվականին Չոպադարան գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ[2]։

2016 թվականին Ապրիլյան պատերազմին գյուղից մեկ հոգի է մասնակցել[2]։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 15 մարդ, կար 6 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 49 28 18

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 656–657.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 354.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։