«Ծեր ձի Զինան» (ռուս.՝ Старая лошадь Зина), խորհրդային ռուս գրող-արձակագիր, սցենարիստ, լրագրող Դոն Ալեքսեյ Կորկիշչենկոյի վիպակը։ Ալեքսեյ Աբրամովիչ Կորկիշչենկոն եղել է Ռուսաստանի գրողների միության անդամ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Դոնի ստեղծագործություն» և «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» ստեղծագործական մրցույթների դափնեկիր և հաղթող։

Ծեր ձի Զինան
ռուս.՝ Старая лошадь Зина
Տեսակվիպակ
Ժանրվիպակ
ՀեղինակԱլեքսեյ Կորկիշչենկո
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1973
ՏեսարանDon region?
Հրատարակվել է1973

Բովանդակություն խմբագրել

«Ծեր ձի Զինան» վիպակը նվիրված է երեխաներին, նրանց բարեկամությունը և թշնամությունը, բարոյականության որոնումները մոտ են ժամանակակից հինգերորդ դասարանցիների վարքին։ Կորկիշչենկոյի վիպակի իրադարձությունները ծավալվում են Դոնի խուտորներից մեկում, հետպատերազմյան առաջին տասնամյակի վերջում։ Գրողը պատմում է հետպատերազմյան մռայլ իրականության պայմաններում անհայր մեծացող գյուղական երեխաների կյանքի մասին, այն մասին, թե ինչպես է Տրոշան (լրիվ անունը` Տրոֆիմ) բարեկամանում անհնազանդ ձիու` Զինայի հետ, ծանոթանում նրա «կենսագրությանը», ընկերների հետ միասին հոգ տանում նրա մասին և կատարում էլի շատ բարի գործեր։ Վիպակի հերոսները բացահայտվում են Զինայի հետ ունեցած իրենց հարաբերություններով։ Մի կողմից տասնմեկ տարեկան Տրոշան է, նրա համադասարանցի Ուստյան, նրա տատիկը` Եկատերինա Իվանովնան, մորաքույրը` Պավլինան, բրիգադիր Միխայիլ Իվանովիչը և բազմաթիվ հասարակ ու բարի աշխատավորներ։ Մյուս կողմից` բիրտ և գոռազամիտ, կոլտնտեսության բոլոր պաշտոնյաները` կոլտնտեսության նախագահից մինչև հասարակ կոլտնտեսական, փորձված Գաշիլովը, ինչպես նաև փոքրիկ երեխաներին և կենդանիներին տանջող, գազազած տղա Կոլկա Խանիգան։ Վերջ ի վերջո, թե ինչ տեղի կունենա, խուտորաբնակների կարծիքով անհուսալի համարվող Խանգայի և ծեր ձիու միջև, պարզ է դառնում միայն գրքի վերջում։

1974 թվականին էկրան է բարձրանում Ալեքսեյ Աբրամովիչ Կորկիշչենկոյի «Ծեր ձի Զինան» վիպակի հիման վրա նկարահանված «Ցող» ֆիլմը։

Գրականություն խմբագրել

  • Край родной: Хрестоматия. Сост. Небратенко В.Б., Яцык В.Д. - М.: "БАО-ПРЕСС"; Ростов н/Д: "Издательство БАРО-ПРЕСС, 2003. - 368 с. ISBN 5-89886-074-6.
  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ խմբագրել