Ծափաթաղ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Ծափաթաղ (նախկին անվանումները՝ Բաբաջան, Կզըլքենդ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։

Գյուղ
Ծափաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՇողակաթ
Այլ անվանումներմինչև 1978Բաբաջան
մինչև 1991Կզըլքենդ
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն360 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1611
Ծափաթաղ (Հայաստան)##
Ծափաթաղ (Հայաստան)
Ծափաթաղ (Գեղարքունիքի մարզ)##
Ծափաթաղ (Գեղարքունիքի մարզ)

Նախկինում Բաբաջան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Վարդենիսի շրջանի։ 1978 թ. հունվարի 1-ին վերանվանվել է Կզըլքենդ, 1991 թվականին՝ Ծափաթաղ։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։ 2017 թվականից մտնում է Շողակաթ համայնքի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծափաթաղի մշտական բնակչությունը կազմել է 360, առկա բնակչությունը՝ 279 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ՝ Ադրբեջանից բռնագաղթած հայերով[5]։ Ծափաթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1873 107 մարդ [6]
1897 244 մարդ [6]
1926 345 մարդ [6]
1939 522 մարդ [6]
1959 600 մարդ [6]
1970 839 մարդ [6]
1979 1140 մարդ [6]
1989 32 մարդ [6]
2001 275 մարդ [6]
2011 360 մարդ [1]


Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ վերջին տարիներին Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերի հիմնականում թվագրված են 1960-1988 թ., որից հետո գյուղի ադրբեջանցիները Ադրբեջանից գաղթած հայերի հետ փոխանակումների կամ վաճառքի միջոցով հեռացել են Ադրբեջան, որոնք այնուհետև հաստատվել են գերազանցապես Թովուզի և Դաշքեսանի շրջաններում։ Ներգաղթյալների մեծամասնությունը Դաշքեսանի Խաչակապ (ադրբեջանական անվանումը՝ Ղուշչի) գյուղի հայերն են[7]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 525
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
  7. Հիշողություններ Ծափաթաղի վերաբերյալ