Ծար (գյուղ)

գյուղ Քարվաճառի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)

Ծար՝ բնակավայր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի տարածք[8]։

Գյուղական համայնք
Ծար
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
Այլ անվանումներԶար
Բնակչություն52 մարդ
Ժամային գոտիUTC+4
Ծար (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծար (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անուն խմբագրել

Հայտնի է, առավել հին հիշատակություններում բնակավայրը կոչվել է Ծար[9]։ 1600-ից 1812 թվականներին այն ունեցել է Մեծ Ծառ անունը[9]։ Տարածքում թուրք-քրդական բնակչության հայտնվելուց հետո՝ 1812 թվականից բնակավայրը սկսել է կոչվել Զառ[9]։ 1993 թվականին բնակավայրի ազատագրումից հետո Արցախի Հանրապետության կողմից գյուղը պաշտոնապես անվանակոչվել է Ծար։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձր լեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ծար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։

Գտնվում է Տրտու գետի ակունքի մոտ, ընդարձակ լեռնահովտում, ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա։ Քարվաճառից՝ 20 կմ հարավ-արևելք է, Ջերմաջուր առողջարանային ավանից՝ 5 կմ հյուսիս։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։

Բնակչությունը խմելու ջուրն օգտագործում է գյուղամիջով անցնող առվակից։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Պատմություն խմբագրել

Հին դարեր խմբագրել

Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և ԳանձասարըXIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։

XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան խմբագրել

XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։

Գյուղը Զար անունով ընդգրկված է եղել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ[10]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն խմբագրել

1921 թ․ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։

Արցախյան ազատամարտ (1991-1994) խմբագրել

1993 թ.-ի սկզբին ազատագրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ծարը Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի հետ միասին հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[4][5][6][7][11]։

Եռակողմ համաձայնագի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել Քարվաճառը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դ.), Սուրբ Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (XII-XIII դդ.), խաչքար (XII-XVII դդ.), տապանաքարեր (միջնադար), ամրոց (XII-XIII դդ.), կամուրջ (XIII դ.):

Բնակչություն խմբագրել

Վերաբնակեցվել է 1993 թվականի ազատագրումից հետո։ 2005 թվականին ուներ 52 բնակիչ[13]։

2015 թվականին Ծար համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 83 մարդ, կար 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[14].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 62 50 58

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Կրթություն խմբագրել

Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 6 աշակերտներ[15]։

Վերին Խաչենի (Ծարի) իշխանները խմբագրել

(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)

Նշանավոր Ծարեցիներ խմբագրել

Եկեղեցիներ և վանքեր խմբագրել

Արձանագրություններ խմբագրել

Հնավայրի բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։

  Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան[16]։
- Գրիգոր Բ-ի արձանագրությունը։
 

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան։
  • Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 258-261։
  • Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1985, էջ 46-47։
  • Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԽԸ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 5,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 7,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  9. 9,0 9,1 9,2 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  10. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 712
  11. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  12. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները՝ թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  13. «Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ մարդահամարի արդյունքներ։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  15. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 290.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Մակար Բարխուդարյան, Արցախ, էջ 259։