Ծաղկամարգ (գետ)

գետ ՀՀ Կոտայքի մարզում

Ծաղկամարգ, Ուլաշիկ, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Մարմարիկի ձախ վտակներից։ Սկիզբ է առնում Փամբակի լեռներից և Արտավազ գյուղից 2,5 կմ հյուսիսարևմտյան մասում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 12 կմ[1][2]։ Գետի վրա գտնվում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևությունների վրա ակտիվ ներգործության ծառայության «Արտավազ» դիտակետ[3]։

Ծաղկամարգ
Բնութագիր
Երկարություն12 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՓամբակի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՄարմարիկ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 58 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 834 — 992 էջ։
  3. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրիօդերևութաբաության և մթնուլոտրային երևությունների վրա ակտիվ ներգործության ծառայություն(չաշխատող հղում)