Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)

Ծաղկահովիտ, համայնք Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում։ Ներառում է Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, և Վարդաբլուր  գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Ծաղկահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրագածոտնի մարզ
ՎարչկենտրոնԾաղկահովիտ
Խոշորագույն քաղաքԾաղկահովիտ
համայնքապետՆորաին Հակոբյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն (2011)9,559
Հիմնադրված է2017թ. թ.
tsaghkahovithamaynq.am

Բնակչություն խմբագրել

Ծաղկահովիտ համայնքը ստեղծվել է Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն և Վարդաբլուր համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 9,559 մարդ։

Կառավարում խմբագրել

 
     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (8)     Հզոր համայնք դաշինք (5)     Հանրապետություն կուսակցություն (4)     Լուսավոր Հայաստան կուսակցություն (1)

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանին բաղկացած է 18 անդամներից, որոնցից 8-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 5-ը «Հզոր համայնք» դաշինքից են, 4-ը «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նորաին Հակոբյանն է։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել