Ծալքավոր կառուցվածքներ, միաձույլ միակցված հարթ սալերից բաղկացած տարածական կառուցվածքներ։ Ծալքավոր կառուցվածքները գլանային թաղանթների հետ հավասարապես կարող են օգտագործվել զգալի (ավելի քան 20 մ) թռիչքներ ծածկելու համար։ Լինում են միաթռիչք և բազմաթռիչք։ Ժամանակակից շինարարությունում հիմնականում օգտագործվում են միաձույլ և հավաքովի երկաթբետոնե ծալքավոր կառուցվածքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 105