Խևսուրներ, վրացիների ազգագրական խումբ։ Բնակվում են Արևելյան Վրաստանում՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային և հարավային լանջերին, Խևսուրական Արագսա գետի կիրճում և Ասսի, Արգունա գետերի ավազաններում։ Խոսում են վրացերենի բարբառներից մեկով։ Լինելով քրիստոնյաներ՝ պահպանել են նաև մինչև քրիստոնեական մի շարք հավատալիքներ և նախնիների պաշտամունքը։

Խևսուրների պատմական նահանգը

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47