Խրիստիանա Նյուսլայն-Ֆոլհարդ
Խրիստիանա Նյուսլայն-Ֆոլհարդ (գերմ.՝ Christiane Nüsslein-Volhard, հոկտեմբերի 20, 1942[1][2], Մագդեբուրգ, Գերմանիա), գերմանացի կենսաբան, ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 1995 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էդվարդ Լյուիսի և Էրիկ Ուիշաուսի հետ միասին) սաղմնային զարգացման գենետիկական վերահսկողության հայտնագործության համար։ Մաքս Պլանկի ընկերության կազմում գտնվող Կենսաբանության զարգացման ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։
Հայտնի է նաև որպես toll գենի առաջին հայտնագործող, որից հետո էլ հայտնաբերել է toll-անման ընկալիչները[21]։ Լեյբնիցի (1986) և Ալբերտ Լասկերի անվան մրցանակի դափնեկիր բժշկական հիմնարար հետազոտությունների (1991) համար։ Գերմանիայի բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ (1991)[22], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1990)[23], Լոնդոնի թագավորական ընկերության (1990), Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի (2009) օտարերկրյա անդամ[24]։
Կենսագրություն խմբագրել
Խրիստիանա Նյուսլայն-Ֆոլհարդը ծնվել է Մագդեբուրգում, 1942 թվականի հոկտեմբերի 20-ին, ճարտարապետ Ռոլֆ Ֆոլհարդի և մանկապարտեզի ուսուցչուհի Բրիջիթ Հաաս Ֆոլհարդի հինգ երեխաներից երկրորդն է[25]։ Մեծացել և դպրոց է գնացել հարավային Ֆրանկֆուրտում, ծանոթացել է արվեստին և երաժշտությանը և այդպիսով «մարզվել է իրերին նայելու և ճանաչելու մեջ»[26]։ Նրա նախապապը եղել է քիմիկոս Յակոբ Ֆոլհարդը, պապը՝ հայտնի ինտերնիստ Ֆրանց Ֆոլհարդը։ Նա քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Բենիամին Լիստի մորաքույրն է[27]։
Դեռևս փոքր տարիքում Խրիստիանան որոշել է կենսաբան դառնալ։ Թեև նա միջակ գնահատականներով է ավարտել դպրոցը, ուսուցիչները նկատել են նրա տաղանդը։ Այնուհետև նա մեկնել է Թյուբինհեն՝ կենսաքիմիա սովորելու։ Այնտեղ ԴՆԹ-ի հետազոտության համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Բարձրագույն կրթություն է ստացել որպես մոլեկուլային կենսաբան։ 1975 թվականից աշխատանքի է անցել Բազելի լաբորատորիայում, որտեղ ծանոթացել է Է. Վիշաուսի հետ։ 1978 թվականին նրանք պաշտոններ են ստացել Հայդելբերգի Մոլեկուլյար կենսաբանության եվրոպական լաբորատորիայում, որտեղ միասին աշխատել են։ 1980 թվականին նրանք հրատարակել են իրենց հիմնական հոդվածը «Nature»-ում։ 1981 թվականին Նուսլայն-Ֆոլհարդը տեղափոխվել է Թյուբինհենի լաբորատորիա, որտեղ շարունակել է իր աշխատանքը բեղուն ճանճերի վրա։ 1985 թվականից եղել է Մաքս Պլանկի ընկերության կազմում գտնվող Կենսաբանության զարգացման ինստիտուտի տնօրենը[28]։ Ռութ Լեմանը նրա լաբորատորիայում ստացել է գիտության դոկտորի աստիճան (1985)։
2004 թվականին Նյուսլայն-Ֆոլհարդը հիմնել է իր անվամբ հիմնադրամ (Christiane Nüsslein-Volhard Stiftung), որը ֆինանսապես աջակցել է երիտասարդ գերմանացի կին գիտնականներին՝ օգնելով նրանց խնամել երեխաներին և աշխատել տանը[28]։ 2016 թվականին նամակ է ստորագրել, որով կոչ է արել Greenpeace-ին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) դեմ պայքարը[29][30][31]։
Պարգևներ, մրցանակներ, ճանաչում խմբագրել
- Լայբնիցի մրցանակ (1986),
- Ռոզենստիլի մրցանակ (1989),
- Սիլլիմանյան դասախոսություն (1989),
- Կարուսի մրցանակ (1989),
- Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնարար բժշկական հետազոտությունների համար (1991),
- Keith R. Porter Lecture (1991),
- Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (1992),
- Օտտո Վարբուրգի մեդալ (1992),
- Ալֆրեդ Սլոանի մրցանակ (1992),
- Louis-Jeantet Prize for Medicine (1992),
- Sir Hans Krebs Medal (1993),
- Ernst Schering Prize (1993),
- Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում (1995),
- Order of Merit of Baden-Württemberg (1996),
- Goetheplakette der Stadt Frankfurt am Main (1996),
- Pour le Mérite (1997),
- Մեծ Խաչ՝ աստղով և ուսի ժապավենով, Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան (2005),
- Deutscher Stifterpreis (2007),
- Erna Hamburger Prize (2007),
- Ավստրիական պատվո նշան «Հանուն գիտության և արվեստի» (2009),
- Սենտ Էնդրյուսի համալսարանի Գիտությունների պատվավոր դոկտոր (2011)[28],
- «Գիտության և արվեստի նվաճումների համար» Մաքսիմիլիանի շքանշան (2014)։
Նյուսլայն-Ֆոլհարդի պատվին աստերոիդ է անվանակոչվել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Nüsslein-Volhard_Christiane
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/1332.html
- ↑ https://royalsociety.org/people/christiane-nusslein-volhard-12013
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #120065916 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Christiane Nüsslein-Volhard — Pour le Mérite for Sciences and Arts order.
- ↑ 1991 Winners — Lasker Foundation.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1995/nusslein-volhard-bio.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://scheringstiftung.de/en/programm/lebenswissenschaften/ernst-schering-preis/ernst-schering-preis-1993/
- ↑ http://otto-warburg-medaille.org/index.php/previous-award-winners.html
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2000-1991-awardees
- ↑ GM Cancer Previous Prize Winners
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 264.
- ↑ https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/1992-en/professeure-christiane-nusslein-volhard/
- ↑ https://www.leopoldina.org/en/press-1/press-releases/press-release/press/2902/
- ↑ https://genetics.org.uk/medals-and-prizes/genetics-society-medals-and-lectures/mendel-medal/
- ↑ "Toll To Be Paid at the Gateway to the Vessel Wall -- Hansson and Edfeldt 25 (6): 1085 -- Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology". Retrieved 2007-11-10.
- ↑ Prof. Dr. Christiane Nüsslein-Volhard(գերմ.)
- ↑ Christiane Nusslein-Volhard, Max Planck Institute for Developmental Biology
- ↑ Christiane Nüsslein-Volhard(ֆր.)
- ↑ Lara Marks (2018 թ․ փետրվար). «A biography of Christiane Nüsslein-Volhard». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Kathy Weston (2017 թ․ դեկտեմբերի 8). «An interview with Nobel Laureate Janni Nüsslein-Volhard». Cell Press. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.An interview with Christiane Nüsslein-Volhard, 2017
- ↑ «Nobelpreis für Nüsslein-Volhards Neffen». Tagblatt.de. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «2011 | Laureation address - Dr Christiane Nüsslein-Volhard | University of St Andrews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=?
(օգնություն) - ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Список нобелевских лауреатов подписавших письмо
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստիանա Նյուսլայն-Ֆոլհարդ» հոդվածին։ |