Խրախճանք, սիմպոզիում (հին հունարեն՝ Συμπόσιον), հին հունական փիլիսոփա Պլատոնի փիլիսոփայական տեքստը, որը թվագրվում է մոտ մ.թ.ա. 385-370 թվականներին[1][2]։ Այն որոշակի առումով առնչվում է սիրո ծագմանը, նպատակին և բնույթին և Պլատոնական սիրո հասկացության ծագման աղբյուրը։

Անզելմ Ֆոյերբախի նկարը, Պլատոնի «Խրախճանքը»

Սերը ուսումնասիրվում է խրախճանքին կամ գնարբուքին մասնակցող մարդանց մի շարք հաջորդական ճառերի միջոցով։ Յուրաքանչյուրը պետք է արտասաներ մեկ էնկոմիում՝ Սերը (Էրոսը) փառաբանող ճառ։ Խրախճանքը տեղի է ունենում Աթենքում՝ հին հունական ողբերգակ Ագաթոնի տանը։ Սոկրատեսն իր ճառում հավաստիացնում է, որ սիրո ամենամեծ նպատակը փիլիսոփա կամ բառացի՝ «իմաստություն սիրող» դառնալն է։ Համարվում է Պլատոնի կարևորագույն գործերից մեկը և օգտագործվել է սոցիալական պատմաբանների կողմից՝ Հին Հունաստանի կյանքը, մասնավորապես՝ մարդու սեռականությունը և խրախճանքը որպես կառույց նկարագրելու համար։

Գրական ձև խմբագրել

 
Պլատոն, Ռաֆայել

Խրախճանքը գրված է որպես դրամատիկական երկխոսություն, որը Պլատոնը օգտագործել է իր ավելի քան երեսուն ստեղծագործություններում և ըստ Ուոլթեր Հեմիլթոնի՝ ամենակատարյալն է իր ձևում։ Նկարագրելով Աթենքի հասարակական կյանքը՝ «Խրախճանքում» զարգանում է Սիրո և Սոկրատեսի կերպարի թեման։ Անկասկած, երկխոսությունը հորինվածք է, բայց Պլատոնը ստեղծել է շատ իրական թվացող մթնոլորտ[3]։

Էնդրյու Դելբին «Խրախճանքի» առաջին էջերը համարում է հունական հռետորական ամենափայլուն նկարագրությունը[4]։ Պլատոնը շատ շերտեր է մտցրել խրախճանքի և դեպքերը պատմողների միջև[3]։

Պատմական կոնտեքստ խմբագրել

Համարվում է, որ պատմությունը գրվել է ոչ վաղ քան մ.թ.ա. 385 թվականը, իսկ խրախճանքը տեղի է ունեցել մ.թ.ա 416-ին, երբ հյուրընկալող Ագաթոնը ունեցել է իր դրամատիկական հաղթանակը։ Հաջորդ տարի տեղի է ունեցել աղետալի Սիցիլական արշավը՝ Ալքիբիադեսի գլխավորությամբ, որից հետո Ալքիբիադեսը փախել է Սպարտա՝ Աթենքի հակառակորդ երկիր։ Հեմիլթոնը գտնում է, որ Պլատոնը այնպես է նկարագրում Ալքիբիադեսի և Սոկրատեսի հարաբերությունները, որ ցույց տա, թե Սոկրատեսը Արքիբիադեսի վրա վատ ազդեցություն չի ունեցել։ Պլատոնը սա անում է, իր ուսուցչին արդարացնելու համար, քանի որ նա մ.թ.ա. 399-ին մահվան է դատապարտվել[3]։

Նկարագիր խմբագրել

Պլատոնը երկխոսության միջոցով բացատրում է սիրո տարբեր տեսությունները։ Յուրաքանչյուր մասնակից ավելացնում է սիրո որոշակի կողմ, որը վերջում որպես արդյունք ավարտվում է Սոկրատեսի խոսքով։ Մասնակիցները հիմնականում սերը բնութագրում են երկու նույնասեռական տղամարդու միջև ընթացող սիրո օրինակով, սրանով ցույց տալով հին հունական սոցիալական իրականությունը[3]։

Մասնակիցներ խմբագրել

Խրախճանքին մասնակցում են հետևյալ յոթ խոշոր խոսնակները։

  • Ֆեդրոս (խոսքը սկսում է 178a-ում)
  • Փաուսանիաս (խոսքը սկսում է 180c-ում), իրավաբանական մասնագետ
  • Էրիքսիմաքուս (խոսքը սկսում է 189c-ում), հանրաճանաչ կատակերգու
  • Ագաթոն (խոսքը սկսում է 195a-ում), ողբերգական բանաստեղծ, խրախճանքի հյուրընկալողը
  • Սոկրատես (խոսքը սկսում է 201d-ում), հանրաճանաչ փիլիսոփա, Պլատոնի ուսուցիչը
  • Ալքիբիադես (խոսքը սկսում է 214e-ում), հանրաճանաչ աթենացի քաղաքական գործիչ, հռետոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cobb, p. 11.
  2. Leitao, p. 183.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Plato, The Symposium. Translation and introduction by Walter Hamilton. Penguin Classics. 1951. ISBN 9780140440249
  4. (Dalby 2006).