Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոփեր (այլ կիրառումներ)

Խոփեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է Մուշ քաղաքից 7 կմ հյուսիս՝ Մեղրագետի աջ կողմում։

Գյուղ
Խոփեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխոփերցի
Ժամային գոտիUTC+3
Խոփեր (Մուշի նահանգ) (Աշխարհ)##
Խոփեր (Մուշի նահանգ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղը կողոպտվել և ավերվել է 1895 թվականին։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1880 թվականին ուներ 50 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ։ 1909 թվականին ուներ 30 տուն հայ բնակիչ[1]։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 805

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92