Խունգ , հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառի Վարգաղ գավառակում, Լիշքուհ լեռան լանջին։

Բնակավայր
Խունգ
ԵրկիրԻրան Իրան
Հիմնադրված է1604 թ.
Բնակչություն470 մարդ (1970)

Հիմնադրել են 1604 թ.-ին շահ Աբբաս I-ի օրոք Արարատյան երկրից տեղահանված հայերը։ Բաղկացած է հին ու նոր թաղերից։ 1970 թ.-ին ուներ 65 տուն (470 բնակիչ)։ 1946 թ.-ին երեք ընտանիք ներգաղթել է Արևելյան Հայաստան։ 1978 թ.-ի դրությամբ կար եկեղեցի (Ս. Գևորգ, ուր պահվում է ձեռագիր Ավետարան)՝ կից դպրոցով։ Ունի երեք ջրաղաց։ Հողերը պատկանում են պարսիկ կալվածատերերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 101