Խուլ եղինջ բծավոր
Խուլ եղինջ բծավոր | |
Խուլ եղինջ բծավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Խուլ եղինջ (Lamium) |
Տեսակ | Խուլ եղինջ բծավոր (L. maculatum) |
Միջազգային անվանում | |
Lamium maculatum |
Խուլ եղինջ բծավոր (լատին․՝ Lamium maculatum), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
25-100 սմ բարձրությամբ ուղիղ, թույլ թավոտ ցողունով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Սրածայր տերևները հակադիր են, ձվաձև և կոթունավոր։ Օղակներում հավաքված ծաղիկները խոշոր են։ Զանգականման թավոտ բաժակը հինգ նշտարաձև սրված ատամիկներով է։ Բաց վարդագույն կամ մուգ կարմիր պսակը երկշուրթ է։ Պտուղները կազմված են 4 եռանիստ պտղիկներից[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում և խոտառատ սարալանջերին։ Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն ու ծաղիկները։ Տերևները պարունակում են վիտամին C, կարոտին, դաբաղանյութեր, սապոնիններ, եթերային յուղեր, ֆլավոնոիդներ, իրիդոիդներ և այլն։ Պսակաթերթիկները հավաքում են, չորացնում և պատրաստում թեյ։ Երիտասարդ տերևներն օգտագործում են ապուրներ պատրաստելիս[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ բծավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլ եղինջ բծավոր» հոդվածին։ |