Խուժ, պատմական հայկական աղբյուրներում կիրառվող անվանում, որով հայերը անվանում էին օտարազգիներին[1]՝ ոչ հայերին։

Ծագումնաբանություն խմբագրել

Բառը ծագում է Պարսկաստանի Խուժաստան գավառի անունից[1]։

Ի սկզբանե բառը ունեցել է նեղ իմաստ և նշանակել է Խուժաստանի բնակիչներին։ Հետագայում, զարգանալով բառը ստացել է «բարբարոս», «վայրենի» իմաստները, և վերջնականապես հին հայերի մոտ սկսել է կիրառվել ազգությամբ բոլոր ոչ հայերի վերաբերյալ[1]։

Հոմանիշներ խմբագրել

Ամերիկացի պատմաբան Յուրի Սլյոզկինի կարծիքով, հայերը, տարանջատելով իրենք իրենց (ինչպես նաև մի քանի այլ ազգեր նույն կերպ), համարում են իրենց «ընտրյալ ազգ այն իմաստով, որ բացեիբաց աստվածացնում են իրենք իրենց և սկզբունքորեն սահմանազատվում են ուրիշներից»[2]։ Նշված սահմանազատման նպատակով, ըստ Սլյոզկինի, հայերը անվանում են բոլոր այլ ազգերին հատուկ բառով՝ «օտար», այսինքն՝ «ոչ հայ»[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Գրաբարի բառարան, Ռուբեն Ղազարյան, 2000
  2. 2,0 2,1 Յուրի Սլյոզկին, Մերկուրիի դարաշրջանը (Эра Меркурия. Евреи в современном мире), М., «Corpus (АСТ)», էջ 16։