Խուան Վալերա (իսպ.՝ Juan Valera y Alcalá-Galiano, հոկտեմբերի 18, 1824(1824-10-18)[1][2][3][…], Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա[4] - ապրիլի 18, 1905(1905-04-18)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի գրող, պետական գործիչ, ակադեմիկոս։ Կրթությամբ՝ իրավաբան։

Խուան Վալերա
Juan Valera y Alcalá-Galiano
 
Մասնագիտություն՝ գրող, դիվանագետ, լրագրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1824(1824-10-18)[1][2][3][…]
Ծննդավայր Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա[4]
Վախճանի օր ապրիլի 18, 1905(1905-04-18)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[5]
Թաղված Cementerio de Cabra[6][7][8]
Քաղաքացիություն  Իսպանիա[9]
Զավակներ Luis Valera?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Գործունեություն խմբագրել

1846 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ Իսպանական հեղափոխության (1868-1874) ժամանակ եղել է սահմանադրական միապետության կողմնակից։ Բազմիցս ընտրվել է կորտեսների դեպուտատ՝ լիբերալների կողմից։ Հանդես է եկել ռոմանտիկական բանաստեղծություններով, ապա՝ որպես քննադատ, տեսաբան։ Նրա «Նշումներ վեպեր գրելու նոր արվեստի մասին» (1887) գործը ուղղված է արվեստում նատուրալիզմի և միտումնավորության դեմ։ Գրել է էտյուդներ Գյոթեի, Միգել դե Սերվանտեսի մասին, փիլիսոփայական վեպեր՝ «Պեպիտա Խիմենես» (1874, հայերեն հրատարակություն՝ 1967), «Դոնյա Լուս» (1879), «Կոմանդոր Մենդոսան» (1877), «Դոկտոր Ֆաուստինոյի պատրանքները» (1875) և «Խուանիտա երկարը» (1895) վեպերը։

Խուան Վալերան հայերեն խմբագրել

  • Պեպիտա Խիմենես (վիպակ), Ե., «Հայաստան», 1967, 203 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Հարությունյան։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Վալերա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 231