Խուան Պանտոխա դե լա Կրուս

Խուան Պանտոխա դե լա Կրուս (1553[1], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - հոկտեմբերի 26, 1608(1608-10-26)[2][3][4][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի նկարիչ[6]։ Աշխատել է Ֆիլիպ II-ի և Ֆիլիպ III-ի արքունիքում` որպես արքունի դիմանկարիչ։

Խուան Պանտոխա դե լա Կրուս
Դիմանկար
Ծնվել է1553[1]
ԾննդավայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն
Մահացել էհոկտեմբերի 26, 1608(1608-10-26)[2][3][4][…]
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[5]
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Զբաղեցրած պաշտոններպալատական նկարիչ
 Juan Pantoja de la Cruz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խուան Պանտոխա դե լա Կրուստը, ինչպես նրա ուսուցիչ նկարիչ Ալոնսո Սանչես Կոելոն, ծնունդով Իսպանիայից են[7]։ Նա ծնվել է Վալյադոլիդիայում 1553 թվականին։ Մահացել է Մադրիդում 1608 թվականի հոկտեմբերին։ Ենթադրաբար նա մայրաքաղաք է տեղափոխվել շատ փոքր հասակում և աշակերտել է Սանչես Կոելոյին, ում հետ, ըստ մի քանի իսպանական հետազոտողների, ազգակցական կապ ունի։ Երբ Պանտոխան աշխատում էր իր ուսուցչի արհեստանոցում, հիմնականում չէր ստորագրում իր աշխատանքները, սակայն որոշ անանուն աշխատանքներ որակավորվել են որպես նրա վրձնի գործեր։ Սանչես Կոելոյի մահից հետո արքունի նկարչից Պանտոխան դարձավ անկախ վարպետ։ Արքունիքի պաշտոնական նկարիչ Պանտոխան դարձել է Ֆիլիպ III-ի գահակալումից սկսած (1598 թվական) և հենց այդ պահից սկսվում է նրա աշխատանքների գրանցումը։

 
Իզաբելա Էռցգերցոգինի նկարը (1599 թվական, Մյունխեն)

Ոճ խմբագրել

Նկարագրելով նրա նկարների ոճը` հետազոտողները նշում են, որ Պանտոխան նկարել է նաև հագուստ և զարդեր, տրվել է մանրամասնություններին և չի խուսափել ֆլամանդական ավանդույթների չոր օբյեկտիվությունի։ Պանտոխայի լավագույն աշխատանքներն են համարվում նրա` երիտասարդ արքայադուստրերի դիմանկարները, որտեղ խստության հետ մեկտեղ կերպարներն օժտված են նկատելի հմայքով։ Ֆիլիպ II-ի դիմանկարներում Պանտոխան շեղվում էր ուսուցչի ուղղությունից։ Պանտոխայի ստեղծագործությունն ընդհանուր առմամբ կարելի է կոչել «իսպանական դիմանկարի» ձևավորման ուղղությամբ կատարված ես մեկ քայլ։

 
Ֆիլիպ III-ի նկարը

Հեղինակային խնդիրներ խմբագրել

Վերջին տարիների ընթացքում իր աշխատանքներից շատերը, ինչպես նաև Սանչես Կոելոյի գեղանկարը ժամանակակից հետազոտողները վերագրվում են այդ տարիներին նույնպես արքունիքում աշխատող իտալացի նկարիչ Ս. Անգիսոլեին։ Ամեն դեպքում այդ նկարները ոչ մի նկարչի կողմից ստորագրված չեն։ Արքայական ընտանիքից Սանչես Կոելոյի և Պանտոխայի դիմանկարների սեփականաշնորումը եղավ 19-րդ և 20-րդ դարերում` ըստ դատարանի պաշտոնական տվյալների։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Պանտոխա դե լա Կրուս» հոդվածին։