Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալամեա

Խորխե Սալամեա (Jorge Zalamea, մարտի 8, 1905(1905-03-08)[1][2], Բոգոտա, Կոլումբիա - մայիսի 10, 1969(1969-05-10)[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, պետական և հասարակական գործիչ։

Խորխե Սալամեա
իսպ.՝ Jorge Zalamea Borda
Ծնվել էմարտի 8, 1905(1905-03-08)[1][2]
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Վախճանվել էմայիսի 10, 1969(1969-05-10)[1][2] (64 տարեկան)
Վախճանի վայրԲոգոտա, Կոլումբիա
Մասնագիտությունդիվանագետ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրական քննադատ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Կոլումբիա
Ժանրերարձակ
Պարգևներ
ԶավակներAlberto Zalamea?

Գործունեություն խմբագրել

1930-ական թվականներին վարել է պետական պատասխանատու պաշտոններ, եղել է պառլամենտի պատգամավոր, 1932-1935 թվականներին և 1945 թվականին՝ դիվանագետ։ Հանդես է եկել որպես արձակագիր, բանաստեղծ-թարգմանիչ, դրամատուրգ և գրաքննադատ։ «Նորին գերազանցության կերպարանափոխությունը» (1949, հրատարակվել է 1963 թ.) քաղաքական պամֆլետում և «Մեծն Բուրունդուն Բուրունդան մեռավ» (1952) պոեմ-պամֆլետում ծաղրել է լատինաամերիկյան դիկտատորներին։ 50-60-ական թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ ժամանակակից քաղաքականության ու մշակույթի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1968 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116