Խորեն Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Արմենակի Խաչատրյան, (մարտի 16, 1923[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 13, 1977[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), գյուղատնտեսության մեքենայացման բնագավառի գիտնական, ՀամԳԳԱ թղթակից անդամ (1967), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945)։
Խորեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1923[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մարտի 13, 1977[1][2] (53 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ և ռազմական գործիչ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Անդամակցություն | Russian Academy of Agricultural Sciences? |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1951) |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1964) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
409-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Լեհաստանի, Գերմանիայի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Հերոսի կոչման է արժանացել Սևաստոպոլի ազատագրման համար 1944 թվականի մայիսին մղված մարտերում կատարած սխրագործության համար։
1951 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1962-1972 թթ. եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության մեքենայացման ու էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ի տնօրեն, 1972 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են լեռնային պայմաններում գյուղատնտեսական մեքենաների օգտագործման հարցերին[3]։
Երկեր խմբագրել
- Работа сельскохозяйственных агрегатов на сильно пересеченной местности, Е., 1965;
- Стабильйость работы почвообрабатывающих агрегатов, М., 1974.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 499.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Խաչատրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 20)։ |