Խոտհունձներ (Opiliones կամ Phalan-gida), սարդակերպերի դասի հոդվածոտանի կենդանիների կարգ։ Մարմնի երկարությունը՝ 1 - 22 մմ, նման են սարդերին։ Ոտքերը երկար են, բարակ, կարճ շոշափուկներով, հեշտությամբ պոկվում են մարմնից (ավտոտոմիա)։ Շնչում են տրաքեաներով։ Հայտնի է 2400 տեսակ, նախկին ՍՍՀՄ-ում՝ 72 տեսակ, տարածված ամենուրեք։ Ապրում են անտառային փռոցում, ծառերի կեղևի տակ, հաճախակի լինում են կառույցների և ցանկապատերի վրա։ Գիշատիչ են, գիշերային կյանք են վարում։ Հայաստանում համարյա ուսումնասիրված չեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտհունձներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտհունձներ» հոդվածին։