Խոսք հայրենիքի մասին

Միխայիլ Շոլոխովի ակնարկ

«Խոսք հայրենիքի մասին» (ռուս.՝ Слово о Родине), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի ակնարկը` գրված 1948 թվականին։

Խոսք հայրենիքի մասին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրակնարկ
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1948

Հրապարակումներ խմբագրել

Առաջին անգամ «Խոսք հայրենիքի մասին» ակնարկը տպագրվել է «Պրավդա» թերթում, 1948 թվականի հունվարի 23-ին և 24-ին, թիվ 23, 24-ում։ Առանձին հրատարակությամբ լույս է տեսել «Օգոնյոկի գրադարանում», թիվ 4, Մ., 1948[1]: «Խոսք հայրենիքի մասին» ժողովածուն լույս է տեսել Դոնի Ռոստովում, 1951 թվականին, էջ 17-40[1]։

«Խոսք հայրենիքի մասին» ակնարկը Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հրապարակախոսության նշանավոր օրինակներից մեկն է։ Ստեղծագործությունը լիրիկական, հրապարակախոսական և էպիկական սկզբունքների գեղարվեստական միավորում է[1]։

Սյուժե խմբագրել

Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովն իր «Խոսք հայրենիքի մասին» ակնարկում պատկերում է հետպատերազմյան Դոնի համայնապատկերը, նրա աշխատավորների մտորումները կյանքի զարգացման կարևորագույն փուլերի վերաբերյալ։ Միխայիլ Շոլոխովը ընթերցողին հրավիրում է մտորելու պատերազմի ստեղծած անմարդկային խնդիրների մասին և չմոռանալով, թե որքան մեծ վիշտ ու դժբախտություն բերեց Հայրենական մեծ պատերազմը։ Նա հիշատակում է մարտերում զոհված զինծառայողների գերեզմանների մասին. «Ստալինգրադից մինչև Բեռլին և Կովկասից մինչև Բարենցի ծով»։ Հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպաններին[2]։

  Իմ սիրելի ընկեր և հայրենակից։ Թո'ղ որ թշնամու, նույնիսկ պարտվածի հանդեպ մեր ատելությունը չնվազի։ Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր ընկել են հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում։  

Գրողը հիշում է այն մարդկանց, ովքեր պատերազմում կորցրել են իրենց հարազատներին՝ «ամուսնուն կորցրած այրուն», իրենց որդիներին կորցրած ծնողներին[2]։

  ... Ծերունին մոտենում է իր սպիտակ մազերով կնոջը, ով առանց արցունքների սգում է մահացած որդիների համար, նայելով նրա անփայլ աչքերին, որոնցից աշխարհի տառապող մոր ցավը սեղմել է բոլոր արցունքները, նա կասի խուլ և դողացող ձայնով. «Դե, վերջ, մայրիկ, պետք չէ ... խնդրում եմ։ Նման վիշտ միայն մենք չէ որ ունենք...  

Միխայիլ Շոլոխովը ներկայացում է Կուրսկի մարզի Ստարոօսկոլսկի շրջանի «Նոր աշխարհ» կոլտնտեսության հնագույն օղակավարուհի Պելագեյա Վասիլևնա Մարտինովայի հուշերը, ով, հիշելով 1946 թվականի երաշտի սև օրերը, ասում էր[2].

  Ափսոս է մեր աշխատանքը, որ կարող է ապարդյուն կորչել։ Բայց ուր է հողի մշակի աշխատանքը, երաշտը վնասել է կոլտնտեսությանը և ամբողջ պետությանը։ Դա այնքան ցավալի էր, որ թվում էր, թե գյուղացին իր արցունքներով պետք է ջրի տապից չորացրած և ճաքճքած հողը։  

1947 թվականի բարձր բերքատվության համար Պելագեյա Վասիլևնա Մարտինովան արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, այսպես պատասխանելով բարձր պարգևին[2]։

  Այսօր ես վերհիշեցի իմ ամբողջ կյանքի ամեն օրը, և իմ մանկությունը և ամուսնությունը, կային շատ լավ և պայծառ օրեր։ Բայց այնպիսի մեծ ուրախություն, ինչպիսին այսօր է ես դեռ չէի տեսել ... Ես ուզում եմ ավելի շատ և լավ աշխատել, և ինչքան էլ որ աշխատում եմ քիչ էր թվում, իմ հանդեպ դրսևորված հոգատարության համեմատ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ իմ և իմ նման հասարակ մարդկանց անունից։  

Ակնարկի վերջում Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը միլիոնավոր խորհրդային մարդկանց անունից արտահայտում էր իր սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ[2]։

  Իմ սիրելի և լուսավոր հայրենիք, մեր անսահման որդիական սերը, նվիրվածությունը և բոլոր բարի ցանկությունները քեզ հետ են։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Слово о Родине

Գրականություն խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ խմբագրել