Խոսե դե լա Տորե
Խոսե դե լա Տորե (իսպ.՝ Josè de la Torre, ապրիլի 20, 1986), իսպանացի դերասան, որն առավել հայտնի է Նեթֆլիքսի «Խաղալիք տղա» հեռուստասերիալում կատարած Իվանի դերով[1][2]։
Խոսե դե լա Տորե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 20, 1986 (38 տարեկան) |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 10387964 |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Մալագայում Անտոնիո Բանդերասի հիմնած մասնավոր Escuela Superior de Arte Dramático համալսարանում։ Հետո թատերական կրթություն է ստացել Մադրիդում։ Ուսումն ավարտելուց հետո սկզբում աշխատել է միայն թատրոնում՝ իսպանական տարբեր բեմադրություններում, օրինակ՝ Ելենա Սանտոսի «Lunas Viejas»-ը և Քրիստինա Գարսիա Պինտոյի և Պաբլո Գարսիայի ռեժիսորավորած «Cuento de Navidad»-ը։ Դերասանի մեկ այլ կարևոր ներկայացումներից է եղել Սելիա Դոլչիի «Չիկագոն», որի հետ նաև աշխատել է նաև «Paisaje Con Argonautas»ի վրա[3]։
2017 թվականին «Ծառայել և պաշտպանել» հեռուստասերիալում կատարել է իր առաջնաելույթը որպես հեռուստատեսային դերասան։ 2019 թվականին նկարահանվել է «Խաղալիք տղա» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Իվանի դերը։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2017 | Ծառայել և պաշտպանել | Servir y proteger | Գոյո Գարսիա | 9 էպիզոդ |
2019-ներկա | Խաղալիք տղա | Toy Boy | Իվան Նյետո Գիլիեն | Հիմնական դեր |
2020 | Դեմ առ դեմ։ Օազիս | Vis a vis: El Oasis | Գործակալ Պերես | 2 էպիզոդ |
2020 | Սերը անհանգիստ ժամանակներում | Amar en tiempos revueltos | Ռոկե | 4 էպիզոդ[4] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ archysport (2022 թ․ մայիսի 8). «Jesús Mosquera and José de la Torre, protagonists of Toy Boy, give their opinion about their fans». Archysport (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Jose De La Torre Photostream». Zimbio (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ www.celebscloseups.com https://www.celebscloseups.com/cgi-sys/suspendedpage.cgi. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «José de la Torre». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.