Խոսե Անխել Գուրրիա Տրևինյոն (իսպ.՝ José Ángel Gurría), հայտնի է նաև որպես Անխել Գուրրիա[6] (մայիսի 8, 1950(1950-05-08)[7][8], Տամպիկո, Տամաուլիպաս[9]), մեքսիկացի տնտեսագետ և դիվանագետ։ 2006 թ. հունիսի 1-ից սկսած նա եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարը[10]։

Անխել Գուրրիա
Ángel Gurría
Անխել Գուրրիան Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա ժողովին, 2012թ․
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 5-րդ գլխավոր քարտուղար
 1 հունիսի, 2006
Նախորդող Դոն Ջոնսթոն[1]
Մեքսիկայի Ֆինանսների և Հանրային վարկի նախարարության քարտուղար
1 հունվարի, 1998 - 30 նոյեմբերի, 2000
Նախորդող Գիլերմո Օրտիզ Մարտինես
Հաջորդող Ֆրանցիսկո Գիլ Դիազ
Մեքսիկայի Արտաքին գործերի նախարարության քարտուղար
1 Դեկտեմբեր 1994 - 31 Դեկտեմբեր 1997[2]
Նախորդող Մանուել Տելո Մակիաս
Հաջորդող Ռոսարիո Գրին
 
Կուսակցություն՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Կրթություն՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Հարվարդի համալսարան, Լիդսի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Leeds University Business School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Ազգություն մեքսիկացի
Ծննդյան օր մայիսի 8, 1950 (73 տարեկան)
Ծննդավայր Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկա[3]
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ի ծնե անուն իսպ.՝ José Ángel Gurría Treviño
Ամուսին Lulu Quintana de Gurría?
 
Պարգևներ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվելով Տամպիկոյում, Տամաուլիպաս՝ Գուրրիան բակալավրի աստիճանով ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Տնտեսագիտության բաժինը և դիմել է ասպիրանտուրայի Միացյալ Թագավորության Լիդսի համալսարան և Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարան։

Բացի իր մայրենի իսպաներենից, Գուրրիան տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, պորտուգալերենի, իտալերենի և գերմաներենի[11]։

Կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Գուրրիան աշխատել է Մեքսիկայի Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի, Զարգացման ազգային բանկի, Համայնքային զարգացման հիմնադրամի և Մեխիկոյի քաղաքապետի աշխատակազմի ֆինանսական բլոկում 1968-1976թթ.: 1976-1978թթ. Գուրրիան աշխատել է որպես Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ Սուրճի միջազգային կազմակերպությունում (ՍՄԿ)՝ հիմնված Լոնդոնում։

1980թ. Գուրրիան Մեքսիկայի հիմնական բանակցողն էր երկրի արտաքին պարտքի վերակազմակերպման համար[12]։

1992-ից 1993 թվականներին Գուրրիան աշխատել է որպես Արտաքին առևտրի բանկի նախագահ և գործադիր տնօրեն[13]։

Կարիերան մեքսիկական քաղաքականության մեջ խմբագրել

Գուրրան ծառայել է որպես Արտաքին գործերի նախարարության քարտուղար (1994–1997թթ․) Էռնեստո Սեդիլյոյի աշխատակազմում[14]։ Այս պաշտոնում նա նաև բանակցում էր Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (ՆԱՖՏԱ) համար և հայցել է ֆինանսական օգնություն Մեքսիկայի 1994թ․-ի ճգնաժամի ժամանակ։ Նա նաև դեմ էր Հելս-Բուրթոնի մասին օրենքին։

Որպես Ֆինանսների նախարարության քարտուղար (1998–2000թթ․)[15]՝ Գուրրիան վերահսկում էր Մեքսիկայի ՏՀԶԿ-ին անդամակցելու սկզբնական տարիները և նախագահում էր կազմակերպության նախարարների խորհուրդը 1999թ․-ին[16]։ Գուրրիային լայնորեն տեսնում էին որպես Մեքսիկայի տնտեսության կայունացման ճարտարապետի, մասամբ Էռնեստո Սեդիլյոյի կառավարման ընթացքում վեց անգամ կառավարական ծախսերը կրճատելու պատճառով։ Նրա աշխատանքի ազդեցությունը զգացվեց նախագահ Վիսենտե Ֆոքսի կառավարման ընթացքում, ով նրան առաջադրեց ՏՀԶԿ-ի ղեկավարի պաշտոնում 2005թ․-ի հուլիսին։

Կառավարության աշխատակազմը լքելուց հետո Գուրրիան դասավանդում էր Միջազգային հարաբերություններ և Ֆինանսական տնտեսագիտություն Մեքսիկայի (Մոնտեռեյ) տեխնոլոգիական ինստիտուտում։ 2003-2005 թվականներին նա նախագահել է Զարգացման միջամերիկյան բանկի արտաքին խորհրդատվական խումբը[17]։

ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար խմբագրել

2005թ․-ին Գուրրիան, գլխավորելով թեկնածուների ցանկը, որտեղ ներառված էր նաև նախկին վարչապետ Մարեկ Բելկան, նշանակվում է որպես ՏՀԶԿ գլխավոր քարտուղար՝ հաջորդելով Դոնալդ Ջոնսթոնին։ Այդ ընթացքում նա անցկացրեց մոտ 150 հարցազրույց բոլոր անդամ երկրներում մի քանի ամիսների ընթացքում՝ ստանալու կառավարությունների և ՏՀԶԿ պաշտոնյաների աջակցությունը[18]։ Իր պաշտոնավարման սկզբնական երկու շրջանների ընթացքում Չիլիի, Էստոնիայի և Իսրայելի նման երկրները անդամակցեցին կազմակերպությանը[19]։ 2015թ․-ի մայիսի 26-ին ՏՀԶԿ-ի 34 անդամ երկրներ որոշեցին թարմացնել Գուրրիայի մանդատը 2016-2021 թվականների համար[20]։

2010թ․-ից սկսած Գուրրիան նաև ծառայում էր Կայուն զարգացման լայնաշերտ հանձնաժողովում որպես հանձնակատար, որը հաստատում է լայնաշերտ տեխնոլոգիաները որպես սոցիալական և տնտեսական զարգացման կարևոր օժանդակ միջոց[21]։ Նա նաև անդամակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջրային և սանիտարական հարցերով գլոբալ խորհրդատվական խորհրդին, որը ղեկավարում էր Ճապոնիայի վարչապետ Ռյուտարո Հաշիմոտոն։

Այլ գործունեություն խմբագրել

Ճանաչում խմբագրել

Գուրրիան ստացել է շատ պատվավոր աստիճաններ Մեքսիկայի Ունիվերսիդադ դե Վալլեից, Ռեյ Խուան Կառլոս Համալսարանից, Լիդսի Եվրոպական համալսարանից, Հայֆայից և Բրատիսլավայից[24]։

Գուրրիան նաև ստացել է շատ մրցանակներ և շքանշաններ ավելի քան 30 երկրներից, ներառյալ՝ Ֆրանսիայի կառավարության կողմից տրված «Grand officier de la Légion d'honneur» և «chevalier dans l'ordre du Mérite agricole» կոչումները։ Նա նաև ստացել է Ֆրանսիական Սենատից մեդալ և Նիդերլանդների կողմից «Ridder Grootkruis in de Orde van Orange-Naussau»: Վերջերս նա պարգևատրվել է Կորեայի նախագահի կողմից «Գվանդվա» մեդալով դիվանագիտական ծառայության համար, նաև ճանաչում ստացավ Մեքսիկայում պետական կառավարման զարգացման գործում իր երկար տարիների ներդրման համար, «Instituto Nacional de Administración Pública»-ի կողմից տրված «Medalla al Mérito Administrativo Internacional» և «Gustavo Martínez Cabanas»:

2007թ․-ին Գուրրիան Կանադայի միջազգային խորհրդի «Տարվա գլոբալիստ» մրցանակաբաշխության առաջին ստացողն էր, ով ներդրեց իր ջանքերը որպես համաշխարհային քաղաքացի՝ նպաստելու թյունաս ազգայնականությանը, ներառականությանը և համաշխարհային գիտակցությանը[25]։ Նրա մրցանակն ընդգրկում է Բեն Գուրիոնի Առաջնորդության մրցանակը, Իսիդրո Ֆաբելա մրցանակը Միջազգային հետազոտությունների մեքսիկական ասոցիացիայի կողմից, «Nueva Economía» մրցանակը, «Orden Bernardo O'Higgins en el Grado de Gran Cruz» և Չիլիի համալսարանի կողմից «Medalla Rectorial»։

Ի հավելումն, Գուրրիան ստացել է հետևյալ շքանշանները՝

Անձնական կյանք խմբագրել

Գուրրիան ամուսնացած է ակնաբույժ Լուլու Քվինտանա դե Գուրրիայի հետ, ով ունի Մեխիկոյի աղքատների համար ակնաբուժական հիվանդանոց[18]։ Նրանք ունեն երեք երեխա։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Angel Gurría, Secretary-General of the OECD». OECD. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Los Cancilleres de México a través de su Historia» (Spanish). Secretaría de Relaciones Exteriores. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Angel Gurría, OECD Secretary-General (CV)». OECD. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  5. Resolución N° 1235/995. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. JOSE ANGEL GURRIA TREVIÑONational Directorate of Official Printings and Publications, 1995.
  6. «Angel Gurría, Secretary-General of the OECD». Oecd.org. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Munzinger Personen (գերմ.)
  8. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  9. 9,0 9,1 Deutsche Nationalbibliothek Record #170076547 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. Woodward, Richard (2009 թ․ մայիսի 8). The Organisation for Economic Co-operation and Development (OECD) (անգլերեն). Routledge. ISBN 9781134194438.
  11. Artega, José Manuel (2005 թ․ հուլիսի 21). «Gurría se perfila rumbo a la OCDE» (Spanish). El Universal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Jonathan Fuerbringer (May 18, 1989), Mexico Reaches Accord On World Bank Loan New York Times.
  13. «Angel Gurría - Secretary-General @ Organisation for Economic Co-operation and Development | Crunchbase». Crunchbase (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Leading the Way». The Business Year. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. Julia Preston (January 6, 1998), Foreign Minister of Mexico Is Named Finance Minister New York Times.
  16. OECD names a new chief New York Times, November 25, 2005.
  17. Latin American Shadow Financial Regulatory Committee (January 2006). «A NEW ERA AT THE INTER-AMERICAN DEVELOPMENT BANK» (PDF). www.cgdev.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. 18,0 18,1 James Kanter (November 30, 2005), Mexican plans to raise OECD's low profile New York Times.
  19. Ferdinando Giugliano (May 26, 2015), OECD reappoints Angel Gurría as chief Financial Times.
  20. «Members renew Angel Gurría's mandate at the helm of the OECD». OECD. oecd members.
  21. [1] Արխիվացված 14 Մայիս 2010 Wayback Machine
  22. Governing Board OECD/UNDP Tax Inspectors Without Borders (TIWB).
  23. «Inter-American Dialogue | José Ángel Gurría». www.thedialogue.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  24. «Angel Gurría, OECD Secretary-General (CV) - OECD». www.oecd.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. «Angel Gurría». Institute for New Economic Thinking (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  26. «NL Ambassador OECD on Twitter». Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.