Խոռունք կամ Խոռունիք (աղավաղված հայկական անվանումը՝ Խոռնիկալա ադրբ.՝ Xorniqala), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Գյուղ
Խոռունք
Xorniqala
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Այլ անվանումներԽոռունիք, Խոռնիկալա
Բնակչություն0 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+4
Խոռունք (Ադրբեջան)##
Խոռունք (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Շահբուզ գետի ակունքներից վերև, Քրտն գյուղից մոտ 4 կմ վեր, լեռնալանջին[1]։

Անվանում խմբագրել

Խոռատունիք և Խոռունիք գյուղանունները նվիրված էին Խոր-Արև աստծուն։ Եգիպտական արևի աստծու հնագույն անունը կոչվել է նաև Ռախոր, համադրված Ռա և Խոր արևի աստծու անուններից։ Ավեստերենում՝ Խուարնահ է[2]։

Խոռունիք գյուղատեղին շրջակայի ադրբեջանախոս բնակչությունն անվանում է Խոռնիկալա, Խոռիկալա, որը նշանակում է Խոռնի բերդ։ Գյուղը հիշատակում է նաև Ստեփանոս Օրբելյանը Խոռունիք անունով[1]։

Պատմություն խմբագրել

Գյուղատեղում տեսանելի են հայկական գերեզմանատան և այլ շինությունների հետքեր։ Այն ունեցել է բերդ-ամրոց, որը գտնվում է գյուղին մոտիկ ժայռաշղթայի վրա։ Տեսանելի են ամրոցի հետքերը, պարիսպների ավերակները[1]։

Գրականություն խմբագրել

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել