Խոջա Ահմադ Աբբաս (հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास, ուրդու՝ خواجه احمد عباس, անգլ.՝ Khwaja Ahmad Abbas, հունիսի 7, 1914(1914-06-07)[1][2], Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 1, 1987(1987-06-01)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։

Խոջա Ահմադ Աբբաս
անգլ.՝ Khwaja Ahmad Abbas
հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास
ուրդու՝ خواجه احمد عباس
Ծնվել էհունիսի 7, 1914(1914-06-07)[1][2]
ԾննդավայրՊանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհունիսի 1, 1987(1987-06-01)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրՄումբայ, Հնդկաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, սյունակագիր, ինքնակենսագիր, գրող և կինոպրոդյուսեր
ԼեզուՈւրդու, հինդի և անգլերեն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
ԿրթությունԱլիգարհի իսլամական համալսարան
Պարգևներ
Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ
 Khwaja Ahmad Abbas Վիքիպահեստում

Ծնվել է 1914 թվականի հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935 թվականից։ Գրել է անգլերեն և ուրդու լեզուներով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, խորհրդային շրջանի թարգմանությամբ՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, խորհրդային կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը և այլն։ Աբբասը խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։ Մահացել է 1987 թ-ի մայիսի 31-ին Բոմբեյ քաղաքում, Հնդկաստան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Аббас Ходжа Ахмад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 13.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոջա Ահմադ Աբբաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 16