Խոշգյալդի (Բուլանըխի գավառ)

Խոշգյալդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Արածանիի ձախակողմյան Լիզու վտակից հոտվում՝ աջ ափին։ Գյուղով է անցել Աբուլբուհարի լեռնացնքով անցնող Մուշից Արածանի տանող ճանապարհը։

Գյուղ
Խոշգյալդի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԽոշգալդի, Խոշգելտի, Խոշգյալդու, Խոշկելտի, Խոշկյալտի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխոշգյալդցի
Ժամային գոտիUTC+3
Խոշգյալդի (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)##
Խոշգյալդի (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1895 թ.-ին գյուղը կողոպտվել է թուրքերի կողմից։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 120 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոշգյալդին ուներ եկեղեցի։

Հասարակական կառույցներ խմբագրել

1870 թվականին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է դպրոց, որտեղ սովորում էին 35 աշակերտ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 774

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72