Խնոցի (բանաստեղծություն)
Հ. Թումանյանի բանաստեղծություն
«Խնոցի», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։
Խնոցի | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Հրատարակվել է | 1907 թվական |
Վիքիդարան | Խնոցի |
Ստեղծման պատմություն խմբագրել
Հովհաննես Թումանյանի «Խնոցի» բանաստեղծությունը տպագրվել է Ե․ Լալայանի «Ազգագրական հանդեսում»։ Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը, մշակել, բնահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»։
«Խնոցի» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 85-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 91-րդ էջում։ Ապա տպագրվել է 1940-1959 վականներին Երևանում 6 հոտորով լույս տեսած Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 225-րդ էջում [1]։
Արտատպվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 618.