Խնձորի գինի (գերմ.՝ Apfelwein[1][2], ապֆելվայն[3]) Հեսսենում տարածված գերմանական սիդրի տեսակ[4]։ Հայտնի է նաև որպես Վիեզ (Սաար, Ռայնլանդ Պֆալց) կամ Մոստ (Ավստրիա, Շվեյցարիա, Հարավային Գերմանիա)։ Ալկոհոլը կազմում է 4,8-ից մինչև 7,0 %։ Համը՝ տտիպ, թթու։

Խնձորի գինի
Ենթատեսակխնձորօղի
 Cider from Germany Վիքիպահեստում

Ապֆելվայնը Գերմանիայի այլ շրջաններում հայտնի է նաև Ebbelwoi, Äppler, Stöffsche, Apfelmost, Viez (լատին․՝ vice՝ երկրորդ, գինու փոխարինող բառից) և saurer Most անուններով։ Äppler անվանումը հիմնականում օգտագործում են խոշոր արտադրողները, այն սովորաբար չի օգտագործվում ռեստորաններում և փոքր արտադրողների կողմից, փոխարենը անվանում են «Schoppen» կամ «Schoppe»։

Մայնի Ֆրանկֆուրտ նահանգում ապֆելվայնին կարող են ավելացնել արոսենու հատապտուղներ՝ տտիպությունն ավելացնելու համար[5],, գինու այդ հատուկ տեսակը անվանում են Speierling։

Արտադրություն խմբագրել

Ապֆելվայն ստանում են ճզմած խնձորից։ Ստացվող հյութը անհրաժեշտ է ֆերմենտացնել խմորասնկերով, որպեսզի ստացվի ալկոհոլային խմիչք, սովորաբար՝ մոտ 6%-ոց։ Դա կարելի է անել արոսենու հատապտուղներից կազմված չմշակված հյութի ավելացմամբ։

Ապֆելվայնը հիմնականում արտադրվում և սպառվում է Հեսսենում (որտեղ այն պետական խմիչք է), հատկապես Ֆրանկֆուրտում և Օդենվալդում։ Այն արտադրվում է նաև Մոզել գետի հովտում, Մերցիգում և Թրիեր տարածաշրջանում, ինչպես նաև Լյուքսեմբուրգին սահմանակից Սահարայում։ Այս շրջաններում կան մի քանի խոշոր արտադրողներ, ինչպես նաև բազմաթիվ փոքր մասնավոր արտադրողներ, որոնք օգտագործում են ավանդական բաղադրատոմսեր։ Ապֆելվայն մատուցող ամենահայտնի ռեստորաններից մի քանիսը գտնվում են Զակսենհաուզենում՝ Մայնի Ֆրանկֆուրտում։ Այդ շրջաններից մի քանիսում անցկացվում են ապֆելվայնի մրցույթներ և փառատոններ, որոնց մասնակցում են փոքր մասնավոր արտադրողներ և որտեղ հնչում են ապֆելվայնին նվիրված երգեր։ Մերցիգի շրջանը երբեմն անվանում են «Վիցի թագուհի», իսկ ստորին Սահարան՝ «Վիցի թագավոր»։

Մշակույթ խմբագրել

 
Խնձորի արտադրության սարքավորումներ Viezstraße ցուցահանդեսում
 
Viezstraße-ի ճանապարհային նշան

Ապֆելվայնը մատուցում են Geripptes կամ Schoppen հատուկ բազմակող բաժակներով, որոնք բեկում են լույսը[3]։ Ավանդաբար ապֆելվայնի գավաթները ունեն 0,30 լ (10 ունցիա) ծավալ, սակայն որոշ հաստատություններում խմիչքը կարող են լցնել նաև 0,25լ կամ 0,5լ ծավալ ունեցող բաժակների մեջ[6]։ Ապֆելվայնը մատուցվում է կապույտ նախշերով զարդարված «Bembel» մոխրագույն կավե կճուճներով, որոնք խմիչքը սեղանի վրա պահում են սառը վիճակում[3]։ Այն սովորաբար մատուցվում է աղի կրենդելներով, Haddekuchen քաղցր բլիթներով և կանաչ սոուսի հետ կարտոֆիլով ուտեստներով[3]։ Այֆելի շրջանում, Հունսրյուկից ոչ հեռու, Մոզելական սարահարթում, ներքին Սահարայի և Տրիերի խորքում, խնձորով կճուճը կոչվում է Վիցպորց (Witzports), որը պատրաստվում է սպիտակ ճենապակուց կամ կավից։

Տաք ապֆելվայնը հաճախ օգտագործվում է հարբուխի դեմ որպես հին տնային միջոց, կամ որպես ցուրտ սեզոնին տաքացնող ըմպելիք։ Նման դեպքերում այն տաքացնում և մատուցում են դարչնի հատիկներով, երբեմն էլ ավելացնում են մեխակ կամ կիտրոն, ճիշտ այնպես, ինչպես պատրաստում են Գլինտվեյնը։

Վիցշտրասսե պաշտոնական զբոսաշրջային երթուղին (սիդրի ճանապարհը) Սաարբուրգը կապում է Զարլուի-Վալերֆանգենի հետ[7]։ Ամեն տարի, սովորաբար հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Մերցիգում անցկացվում է Վիցայի փառատոն (գերմ.՝ Merziger Viezfest)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ashok Pandey (2004 թ․ հունիսի 4). Concise Encyclopedia of Bioresource Technology. Psychology Press. էջ 339. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  2. -Heidemarie Vos (2010 թ․ մարտի 31). Passion of a Foodie - An International Kitchen Companion. Strategic Book Publishing. էջ 33. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Максим Нелюбин. «Пей яблочное вино каждый день». Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  4. William Bradford Alwood (1903). A Study of Cider Making in France, Germany, and England. US Dept of Agriculture. էջ 11. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  5. David Arthey, P. R. Ashurst (1996). Fruit Processing. Springer. էջ 100. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Apfelwein – Apple wine». Apfelwein-Wirtschaft Fichtekränzi (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. «Touristische Routen > Viezstrasse Die». SaarSchleifenLand (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  8. Organisationsausschuss Merziger Viezfest. «Viezfest – einzigartig und originell». merzig.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել