Խնձորիկ (Երզնկայի գավառ)

գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորիկ (այլ կիրառումներ)

Խնձորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ աձից 5 կմ հյուսիս, նրա վտակներից մեկի աջ ափին, Երզնկա քաղաքից 32 կմ հարավ-արևելք, սարավանդի վրա։

Գյուղ
Խնձորիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն420 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնահատակ ավերվել է 1916 թվականի գարնանը։

Բնակչություն խմբագրել

1872 թվականին ուներ 35 տուն, XX դարի սկզբին` 150 տուն, իսկ 1914 թվականին՝ 40 տուն` 420 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խնձորիկն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Բնակավայրի մոտ է գտնվում Գորոբու Ս. Թեոդորոսի վանքը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 956 — 1008 էջ։

Աղբյուրներ խմբագրել