Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)

Խնձորեսկ, Խնձորեսկի գետակ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտան գետի օժանդակը։ Սկիզբ է առնում Խնձորեսկ լեռան հարավային լանջից և հոսելով համանուն գյուղի միջով, Արցախի տարածքում միանում մայր գետին։ Երկարությունը՝ 11 կմ։ Խնձորեսկի ավազանում կան "բուրգերի" նաման բնական գոյացումներ[1][2]։ Խնձորեսկ գետի ձորում գտնվում է Խնձորեսկ գյուղը։ Գետի ձախ ափին տաճարի պարիսպների մոտ գտնվում է Մխիթար Սպարապետի գերեզմանը[3]։ Նախատեսված եր փոքր ՀԷԿ-ի կառուցումը գետի վրա[4]։

Խնձորեսկ
Բնութագիր
Երկարություն11 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԽնձորեսկ
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան և  Արցախ
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 55 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 749 — 992 էջ։
  3. Կամսար Ավետիսյան ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
  4. Խնձորեսկ գետի վրա, փոքր ՀԷԿ-երի կասկադ կկառուցեն