Խղճի խայթ 4։ Թատերական խմբակ

Խղճի խայթ 4։ Թատերական խմբակը այս շարքի չորրորդ ֆիլմն է։ Ֆիլմը սցենարիստ Ֆիլլիպ Ջ. Բարթելի և ռեժիսոր Ք. Ալլան Բրոքի համատեղ աշխատանքի արդյունքում է ստեղծվել։

Խղճի խայթ 4։ Թատերական խմբակ
անգլ.՝ Eating Out 4: Drama Camp
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔ․ Ալան Բրոքա[1][2][3] և Ֆիլիպ Ջ. Բարթել
ՊրոդյուսերՔ․ Ալան Բրոքա
Սցենարի հեղինակՔ․ Ալան Բրոքա
ԴերակատարներՔրիս Սալվատոր[2][3][4], Ռեբեկա Կոչան[4], Գարիկայի Մութամբիրվա, Աարոն Մայլո, Դրյու Դրոջ, Հարմոնի Սանտանա, Մինք Սթոլ և Ռոննի Քրոել
ՕպերատորԱմանդա Թրեյզ
ԵրաժշտությունՄեյրո Սթամ
ՄոնտաժՖիլիպ Ջ. Բարթել
Տևողություն96 րոպե
ՆախորդԽղճի խայթ 3։ Այն ինչ դուք կարող եք ուտել
ՀաջորդԽղճի խայթ 5

Մինչ օրս միայն Ռեբեկահ Կոչանն է որ նկարահանվել է Eating Out ֆիլմի բոլոր սերիաներում։

Սյուժե խմբագրել

Համասեռամոլներ Կեյսին և Զաքը երկար ժամանակ ապրում են միասին։ Նրանց հարաբերությունները կարծես մտել են փակուղի։ Նոր խենթությունների համար նրանք որոշում են դիմել Դիկի Դիկի թատերական՝ ճամբարի նոր ներկայացման մեջ դեր ստանալու ցանկությամբ։ Զաքը այնտեղ հանդիպում է Բենջի անունով մի շատ համակրելի տղայի, և երբ նրանք հաստատվում են The Taming of the Shrew ներկայացման սեքսուալ տարբերակի դերակատարներ, Կեյսին սկսում է խանդել Զաքին...

Ցուցադրումը խմբագրել

Ֆիլմը պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է հուլիսի 24-ին՝ LOGO-ում։ Իսկ ֆիլմի DVD տարբերակը թողարկվել է նույն թվականի հոկտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել