Խիրիշեն գյուղի փայտե եկեղեցի

Սուրբ Տիրամոր վերափոխման եկեղեցի (մոլդ.՝ Biserica de lemn din Hirișeni), փայտե ուղղափառ եկեղեցի, կառուցվել է 1642 թվականին, մոլդովական Խիրիշեն գյուղում։ Այժմ եկեղեցին Քիշնևի Գյուղի թանգարանի ցուցանմուշ է։ Քիշնևում կա ևս մեկ Սուրբ Տիրամոր վերափոխման եկեղեցի։

Խիրիշեն գյուղի փայտե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
ՏեղագրությունՔիշնև
Հիմնական ամսաթվերը1642
Ժառանգության կարգավիճակՄոլդովայի Հանրապետության ճարտարապետական ​​հուշարձան[1]
Հիմնադրված1642
Բարձրություն27 ± 1 մետր
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Wooden church of Hirișeni Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1642 թվականին Խիրիշեն գյուղի բնակիչների կողմից և ի սկզբանե գտնվել է ոչ թե այդ գյուղում, այլ Խիրժաուկա գյուղի վանքում։ 1821 թվականին վանքը տեղափոխվել է այլ վայր, իսկ եկեղեցին քանդվել է և տեղափոխվել Խիրիշեն, որտեղ այն գործել է ինչև 1928 թվականը, երբ այնտեղ կառուցվել է քարե վանք։ Հին եկեղեցին շարունակվել է օգտագործվել որպես հոգեհանգստի ծեսերի անցկացման վայր[2]։

21-րդ դարի սկզբին շենքը շատ վատ դրության մեջ էր։ Այն չուներ տանիք, փայտե պատերը վնասվել էին անձրևից և ձյունից։ Քիշնևի ազգագրության թանգարանը գյուղի բնակիչների հետ բանակցություններ է սկսել` եկեղեցին մայրաքաղաք տեղափոխելու վերաբերյալ։ Ի վերջո բնակիչները համաձայնել են, և 2009 թվականին վանքը մասնատվել է և տեղափոխվել Քիշնև, որտեղ սկսվել են վերականգնման աշխատանքները[3]։ Վերականգնողները ձգտել են պահպանել այնքան նախնական տարրեր, որքան հնարավոր կլիներ, այդ պատճառով նրանք օգտագործել են փայտե յուրօրինակ իրեր ու մշակել են դրանք հատուկ նյութերով` դիմացկություն ապահովելու համար։ Տանիքը նորից է կառուցվել[4]։

2011 թվականին եկեղեցին օծվել է Սուրբ Տիրամոր վերափոխման անունով։ Սա Մոլդովայի Հանրապետության հնագույն կրոնական հուշարձանն է, ինչպես նաև` երկրի ամենամեծ փայտե եկեղեցին` 27 մետր բարձրությամբ[5]։ Ազգագրության թանգարանի քարտուղղար Վարվարա Բուզիլեն հայտարարել է, որ եկեղիցն իր տեսակով միակն է Մոլդովայի Հանարպետությունում (2011 թվականի տվյալներով)։ Նա նշել է. «Եկեղեցու հյուսիսային մոլդովական ոճն այն նմանեցնում է Բուկովինայի եկեղեցիներին։ Ներկայումս մենք այս տեսակի երկրորդ եկեղեցին չունենք»։ Հայտնի է նմանատիպ ևս մեկ եկեղցու գոյության մասին, որը, սակայն, քանդվել է 1980-ական թվականներին[4]։

Պատկերասրահ խմբագրել

Հին եկեղեցու քանդում խմբագրել

Վերականգնում խմբագրել

Օծման ծիսակատարություն խմբագրել

Եկեղեցին այսօր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Registrul Monumentelor Republicii Moldova
  2. «Biserica medievală "Adormirea Maicii Domnului", Muzeul Satului, or. Chișinău». ortodox.md. 2012 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  3. «Biserica de lemn din Hirișeni, montată la Muzeul Satului din Chișinău». Jurnal de Chișinău. 2011 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «O biserica de lemn veche din 1642 poate fi vizitată la Muzeul Satului». Timpul de dimineață. 2011 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  5. «Biserica din Hirișeni – strămutată la Chișinău». ortodox.md. 2014 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել