Խիժաճարճատուկ կնյունանման
Խիժաճարճատուկ կնյունանման | |
Խիժաճարճատուկ կնյունանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Խիժաճարճատուկ (Chondrilla) |
Տեսակ | Խիժաճարճատուկ կնյունանման (C. juncea) |
Միջազգային անվանում | |
Chondrilla juncea |
Խիժաճարճատուկ կնյունանման (լատին․՝ Chondrilla juncea), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
50-100 սմ բարձրությամբ թավոտ, հիմքից ճյուղավոր ցողունով երկամյա խոտաբույս է։ Փշաձև խոզանները գտնվում են ցողունի ստորին հատվածում։ Ատամնամերձ տերևները տաշեղանման են։ Բարակ ճյուղերի վրա հերթադիր դասավորված ցողունային նստադիր տերևները նեղ-նշտարաձև են և տափակ։ Ճյուղերի գագաթներին առաջանում են դեղին, նստադիր, սակավաթիվ ծաղիկներից կազմված զամբյուղներ։ 4 մմ երկարությամբ սպիտակ փուփուլիկով, վերին մասում թեփուկներով ծածկված պտուղը ակոսավոր սերմնիկ է[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ավազոտ հողերում, չոր քարքարոտ լանջերին, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կանաչ զանգվածը, ծաղիկներն ու կաթնահյութը։ C վիտամին պարունակող տերևները կիրառում են սննդի մեջ։ Երիտասարդ տերևներից պատրաստում են մարսողությանը նպաստող աղցաններ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ կնյունանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ կնյունանման» հոդվածին։ |