Խժռող երկրաչափ
Խժռող երկրաչափ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Erannis defoliaria Leach, 1815
| ||||||||||||||||
|
Խժռող երկրաչափ (լատին․՝ Erannis defoliaria), երկրաչափների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային և հարավային անտառային շրջաններում։ Թևերի բացվածքը 35-40 մմ է։ Այս տեսակի մոտ արտահայտված է երկսեռությունը։ Արուն ունի լրիվ զարգացած թևեր, էգը զրկված է թևերից, հատկապես՝ թռչելու հատկությունից։ Արուի թևերը բաց դեղին են, առջևի թևերը՝ լայն, գորշակարմրավուն, ալիքավոր 2 շերտով, որոնք ծածկված են ժանգագույն գորշ ւիոշիով։ Հետին զույգ թևերը դեղնասպիտակավուն են։ Հասուն թրթուրի երկարությունը 25-33 մմ է։ Մեջքային մակերեսը սևավուն կամ գորշագույն է՝ ավելի բաց գույնի լայնական շերտերով, փորային և կողքային մասերը՝ վառ դեղին։ Հարսնյակը մուգ գորշագույն է, հաստ գլխի վրա կրում է 2 թմբիկ, իսկ փորիկի ծայրին՝ կոշիկներ։ Զանգվածային բազմացման տարիներին թրթուրները մեծ վնաս են հասցնում ՀՀ հյուսիսային շրջանների և Զանգեզուրի անտառներին ու պտղատու ծառերին (մոտ 50 տեսակի բույսերի)։
-
♂
-
♂ △
-
♀
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խժռող երկրաչափ» հոդվածին։ |