Խեթերեն, «խեթերեն» անվամբ հայտնի են Փոքր Ասիայի հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթա-լուվիական խմբին պատկանող երկու բնիկ լեզուներ՝ Սեպագրային խեթերեն և Գաղափարագրային խեթերեն։

Խեթերեն
Տեսակմեռած լեզու և հին լեզու
ԵնթադասԱնատոլիական լեզուներ[1]
ԵրկրներԽեթական պետություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած
Գրերի համակարգHittite cuneiform? և սեպագիր
IETFhit
ISO 639-2hit
ISO 639-3hit
 Hittite language Վիքիպահեստում

Սեպագրային խեթերեն խմբագրել

Սեպագրային խեթերեն (հեթիթերեն), կոչվում է նաև նեսերեն (նեսիտերեն)՝ Հին խեթական թագավորության մայրաքաղաք Նեսայի անունով։ Փոքր Ասիայում հայտնաբերված սեպագիր արձանագրություններից (մ. թ. ա. XVII-XIII դդ.) հնագույնները ամենահինն են հնդեվրոպական լեզուներից պահպանված հուշարձանների մեջ։ Ըստ նորագույն ուսումնասիրությունների, խեթերենը և նրան ցեղակից լեզուները ծագել են մեկ մայր անատոլիական լեզվից, որը տեղաբաշխված է եղել Փոքր Ասիայի հարավային շրջաններում։ Մասնագետները այս շրջանները համարում են հնդեվրոպական նախալեզվի բնօրրան։ Խեթերենում պահպանված են հնդեվրոպական շատ բառեր, բառակազմական համակարգը հնդեվրոպական է, ունի հնդեվրոպական կոկորդային հնչյունը։ Կա գոյականների քերականական երկու սեռ՝ ընդհանուր և միջին (չկա իգական-արական հակադրություն), երկու թիվ (եզակի, հոգնակի), նախապես ունեցել է յոթ, ապա՝ վեց հոլով, հոլովման համակարգում հակադրվում են ուղղականի, հայցականի հիմքերը մյուս հոլովների հիմքերին։ Բայն ունի ներկա և անցյալ ժամանակներ։ Խեթերենն առաջին անգամ ուսումնասիրել ու վերծանել է չեխ գիտնական Բ. Հրոզնին։

Գաղափարագրային խեթերեն խմբագրել

Գաղափարագրային (հիերոգլիֆային) խեթերենը կամ լուվիերենը, տարածված է եղել Փոքր Ասիայում և Ասորիքում։ Ավանդված է գաղափարագրերով գրված կնիքային նիշերի ու արձանագրությունների մեջ (մ. թ. ա. XVI-XIII դդ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 54. — ISBN 0-7126-6612-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 46  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեթերեն» հոդվածին։