Խավիեր Գուսման (ֆուտբոլիստ)

Խավիեր Գուսման Կոլին (իսպ.՝ Javier Guzmán Colin, հունվարի 9, 1945(1945-01-09)[1], Էլ Իգո, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 14, 2014(2014-08-14)[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի 1970-ականների ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։

Խավիեր Գուսման
Ծնվել էհունվարի 9, 1945(1945-01-09)[1]
ԾննդավայրԷլ Իգո, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էօգոստոսի 14, 2014(2014-08-14)[2] (69 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Javier Guzmán Վիքիպահեստում

Հանդես է եկել մեքսիկական «Կրուս Ասուլ» (1965-1968, 1969-1978), «ՈՒՆԱՄ Պումաս» (1968-1969) և «Վերակրուս » (1978-1979) ակումբների կազմում։

Մեքսիկայի հավաքականի կազմում մասնակցել է հայրենիքում կայացած 1970 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ թիմի հետ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։

1979 թ․-ից Գուսմանի մոտ առաջ եկավ շաքարախտ հիվանդությունը։ Դրա հետևանքներից նրա աջ ոտքը անդամահատվեց, սակայն նա մնաց «Կրուս Ասուլի» ակումբային կառույցներում։ Համարվում է մեքսիկական ֆուտբոլային պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։

2014 թ․ շաքարախտի հետևանքների սրման պատճառով (այլ տեղեկություններով՝ նաև զուգահեռաբար լեկիմիայի պատճառով) մահացավ՝ մինչև կյանքի վերջին շաբաթներն աշխատելով «Կրուս Ասուլի» կառույցում։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.national-football-teams.com/player/18432.html
  3. «Javier 'Kalimán' Guzmán, jugador histórico de Cruz Azul, fallece a los 69 años de edad». Televisa Deportes. 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել