Խավարածիլ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ցեղ Խավարածիլ (Rheum)
L., 1753

Խավարածիլ (լատին․՝ Rheum), հնդկացորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոշոր բազմամյա խոտաբույսեր են՝ հզոր արմատներով։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ծաղկակիր ցողունի բարձրությունը 1, 5 - 2, 0 մ է, մերձարմատային տերևները խոշոր են՝ հաստ, մսալի, հյութալի տերևակոթուններով։ Ծաղկաբույլը հուրան է կամ հասկիկ, ծաղիկները՝ երկսեռ, երբեմն միայն արական, պտուղը՝ թևավոր սերմիկ։ Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է, Հյուսիսային Մոնղոլիան, Հյուսիսային Չինաստանը, Ալթայը, Սիբիրը։ Հայտնի է մոտ 30 տեսակ (այլ աղբյուրներով՝ 49), ԽՍՀՄ-ում՝ 22։

Տեսակներ խմբագրել

Խավարծիլի որոշ տեսակներ մշակվում են որպես բանջարային, դաբաղային, դեղորայքային բույսեր։ Սննդի մեջ օգտագործվում են տերևակոթունները, որոնք սննդարար են, պարունակում են մինչև 2, 5% շաքարներ, 3, 5% օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի աղեր և վիտամիններ։ Խավարծիլից պատրաստում են կոմպոտ, կիսել, մուրաբա, ջեմ, գինի։ Խավարծիլը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է աղիքների, լյարդի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հակացինգային միջոց (արմատները)։

Մշակության մեջ առավել տարածված են 4 տեսակ խավարծիլեր՝

  • սովորական (լատին․՝ Rheum undulatum),
  • կոմպակտ (լատին․՝ Rheum compactum),
  • պատվաստային (Rheum rhaponticum),
  • ցածրաճ (լատին․՝ Rheum nanum

Ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է, լուսասեր չէ։ Բազմացվում է սերմերով, ինչպես նաև վեգետատիվ ճանապարհով՝ մայր թփի բաժանմամբ։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա։ Հայաստանում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 34  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավարածիլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավարածիլ» հոդվածին։