Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խառնվածք (այլ կիրառումներ)

Խառնվածք (հոլ.՝ Karakter), 1997 թ. նկարահանված հոլանդական ֆիլմ է։ Սցենարը հիմնված է հոլանդացի գրող Ֆերդինանդ Բորդևեյկի համանուն վեպի վրա (1938 թ.), որի առանցքում հոր և որդու բարդ հարաբերություններն են։ Ռեժիսորն է Մայք վան Դիմը, գլխավոր դերերը կատարում են Ֆեդյա վան Հուետը և Յան Դեկլեյրը։

Խառնվածք
հոլ.՝ Karakter
Երկիր Բելգիա
 Նիդերլանդներ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
Թվական1997 և հունվարի 6, 2000[1]
Լեզուգերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն
ՌեժիսորՄայք վան Դիմ[2][3][4][…]
Սցենարի հեղինակՄայք վան Դիմ և Ruud van Megen?[5]
ԴերակատարներՅան Դեկլեյր[3][4][6][…], Ֆեդյա վան Հուետ[7][8], Վիկտոր Լոու[6][7][8], Տամար վան դեն Դոպ[8], Հանս Կեստինգ, Բեռնարդ Դրոգ, Ֆրանս Վորստման[5], Jos Verbist?[5], Մարկ Ռիտման[5], Ջեք Հեդլի[5], Փիթեր Փոլ Մյուլլեր[5], Յանուշ Խաբիոր[5], Aus Greidanus sr.?[5], Peter Oosthoek?[5], Lou Landré?[5], Ֆրեդ Գուսենս[5], Մարիսա վան Էյլե[5], Marcel Hensema?[5], Frieda Pittoors?[5], Յոհան Օոմս[5], Ջոան Նեդերլոֆ[5], Hans Karsenbarg?[5] և Wil van der Meer?[9]
ՕպերատորՌոժե Ստոֆերս
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Նկարահանման վայրԱմստերդամ
Տևողություն125 րոպե

1998 թ. արժանացել է Օսկարի՝ լավագույն ոչ անգլերեն ֆիլմի համար։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում Ռոտերդամ քաղաքում՝ 20-րդ դարի սկիզբի տնտեսական ու քաղաքական քաոսի ֆոնին։ Երիտասարդ իրավաբան Յակոբ Կատադրոյֆեն այցելում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին։ Այցից կարճ ժամանակ անց գտնում են վերջինիս՝ սպանված։

Կատադրոյֆեն ձերբակալվում է սպանության կասկածանքով։ Ոստիկանության քննասենյակում նա փորձում է պարզաբանել իր և հոր հարաբերությունները՝ սկսելով իր մանկությունից։ Մայրը՝ Յակոբան սպասուհի էր եղել Դրեյվերհավենի մոտ, սակայն օրերից մի օր Յակոբան հայտնում է վերջինիս, որ հղի է և մեկընդմիշտ հեռանում։ Դրեյվերհավենը նրան ուղարկում է ծրար՝ գումարով և ամուսնության առաջարկով, սակայն Յակոբան մերժում է ընդունել այն։ Ծնվելուց հետո Յակոբը կրում է մոր ազգանունը՝ Կատադրոյֆե։ Հոր մասին հարցնելուց մայրը միշտ պատասխանում է՝ «մենք նրանից ակնկալիք չունենք»։

12 տարեկանում Յակոբը փորձում է գտնել հորը, սակայն երբ վերջապես հանդիպում է Դրեյվերհավենին, վերջինս հրաժարվում է նրան ճանաչել։ Կատադրոյֆեն որոշում է այլևս նրանով չհետաքրքրվել։ Ժամանակի ընթացքում սրվում են նաև Յակոբի և մոր հարաբերությունները։ Յակոբը հիմնականում տանն էր լինում և ընթերցում էր իր ոչ ամբողջական հանրագիտարանի հատորները։

Տանից դուրս գալու համար Յակոբը որոշում է ծխախոտի խանութ գնել։ Նա վարկ է վերցնում «Ժողովրդական կրեդիտային բանկից», սակայն գործերը ձախողվում են և ընկնում է պարտքի տակ։ Կատադրոյֆեին սակայն հաջողվում է աշխատանքի ընդունվել փաստաբանական գրասենյակում՝ որպես գրագիր։ Այդ ժամանակ պարզվում է, որ նրա պարտապանը՝ «Ժողովրդական կրեդիտային բանկը», Դրդեյվերհավենին է պատկանում։ Կատադրոյֆեն նորից է վարկ վերցնում՝ ցույց տալու հորը, որ իրեն պարտված չի ճանաչում։ Այդ գումարով Յակոբը լեզուներ և իրավաբանություն է սովորում։

Տարիներ անց Կատադրոյֆեն դառնում է փաստաբանական գրասենյակի կառավարիչ, հանձնում է փաստաբանի երդմնակալություն։ Սակայն հոր նկատմամբ վրեժխնդրությունը նրան հանգիստ չի տալիս։ Մի երեկո նա որոշում է այցելել Դեյվերհավենին, հայտնել որ արդեն երդվյալ փաստաբան է և մեկընդմիշտ հրաժեշտ տալ նրան։ Երկուսի միջև տեղի է ունենում բախում. Դրեյվերհավենը նույնպես տարիներ շարունակ ատելությամբ է լցված եղել նրա նկատմամբ. որդու ծնունդը նա համարում էր իր և Յակոբայի բաժանման պատճառ։

Յակոբի հեռանալուց որոշ ժամանակ անց Դրեյվերհավենը ինքնասպան է լինում՝ թողնելով նամակ, որով ամբողջ ունեցվածքը որդուն է կտակում։

Դերերում խմբագրել

  • Ֆեդյա վան Հուետ - Յակոբ Վիլլեմ Կատադրոյֆե
  • Յան Դեկլեր - պր. Դրեյվերհավեն (հայրը)
  • Բրետտի Շխուրման - Յակոբա (մայրը)
  • Թամար վան դեն Դոպ - Լորնա թե Խեորգե (աշխատակցուհի)
  • Վիկտոր Լով - պր. դը Խանկերլար (դատական կատարածու)
  • Հանս Կեստլինգ - Յան Ման (կոմունիստ ընկեր)
  • Լոու Լանդրեյ - Ռենտենստայն (դատական կատարածու)
  • Բերնարդ Դրոուխ - պր. Ստրոմկոնինգ
  • Ֆրանս Վորստման - Քննիչ դը Բրեյ
  • Ֆրեդ Խուսսենս - պր. Շխուվախթ
  • Յասպես Գոթլիբ - Յակոբը 6 տարեկանում
  • Մարիուս Գոթլիբ - Յակոբը 6 տարկեանում
  • Պավլիկ Յանսեն - Յակոբը 12 տարեկանում
  • Մարիսա վան Էյլե - տիկ. Սիբկուլո

Նկարահանումը խմբագրել

Ինչպես վեպը, այնպես էլ ֆիլմի սյուժեն ծավալվում են Ռոտերդամ քաղաքում՝ 1930-ական թվականներին։ Սակայն քանի որ այս քաղաքը 1940 թ. գրեթե ամբողջովին կործանվել է գերմանացիների ռմբակոծության հետևանքով, նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Անտվերպեն, Վրոչլավ, Գենտ և Հաագա քաղաքներում։

Նկարահանման բոլոր աշխատանքները կատարվել են 71 օրում՝ 1997 թ. ամռան և աշնան ընթացքում։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմի մրցանակների է արժանացել բազմաթիվ կինոփառատոններում, որոնցից ամենակարևորը երկուսն են։

  • Օսկար.
  • Նիդերլանդական կինոփառատոն.
    • «Ոսկե ցլիկ» լավագույն լիամետրաժ ֆիլմի համար (1997 թ.)
    • Ժուրիի գլխավոր մրցանակը ռեժիսորին
    • «Grolsch film award» դերասան Յան Դեկլերին
  • Փարիզի ֆիլմի փառատոն.
    • Lավագույն դերասան (Յան Դեկլեր)
    • Գրան պրի (Մայք վան Դիմ)

2011 թ. հոկտեմբերին ֆիլմը ցուցադրվել է Երևանում՝ Հոլանդական կինոյի շաբաթի բացման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել