Խաչլու (Ալաշկերտի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչլու (այլ կիրառումներ)

Խաչլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում։ Գտնվում էր Արածանիի Շառիան գետի ձախ վտակներից մեկի ափին, Ալաշկերտ քաղաքից 4-5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Խաչլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԱլաշկերտի գավառակ
Այլ անվանումներԽաշլյու, Խաշլու, Խաշըլու, Խաչլու գյադիկ, Խատխուլու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխաչլուեցի
Ժամային գոտիUTC+3
Խաչլու (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)##
Խաչլու (Ալաշկերտի գավառ) (Աշխարհ)

Գյուղում հոսում էր 6 հորդաբուխ աղբյուրներ։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության, Խաչլուի գերեգմանատանը կանգնեցված էր մի խաչ, որի անդրադարձրած ճառագայթները սփռվում էին մինչև դաշտ։ Այդ պատճառով գյուղը կոչել են Խաչլուս, որն հետո դարձել է Խաչլու։

Պատմություն խմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1877 թվականին ուներ 75 տուն, իսկ XX դարի սկզբին ուներ 110 տուն հայ բնակիչ, որոնք եկել էին Բասենից, Բուլանըխից, Մանազկերտից և Խնուսից։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ուներ բերրի վարելահողեր և ընդարձակ մարգագետիններ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խաչլուում կար նոր կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան։

Գրչություն խմբագրել

Եղել է գրչության կենտրոն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 672

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 28