Խաչիկ Դաշտենց

հայ արձակագիր, թարգմանիչ, գրող

Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան, մայիսի 25, 1910(1910-05-25)[1], Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 9, 1974(1974-03-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Բանասիրական գիտությունների թեկնածու։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։

Խաչիկ Դաշտենց
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Խաչիկ Տոնոյեան
Ծնվել էմայիսի 25, 1910(1910-05-25)[1]
ԾննդավայրԴաշտադեմ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 9, 1974(1974-03-09)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանասեր և դասախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1932)[1] և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1940)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու[1] (1965)
Ուշագրավ աշխատանքներԽոդեդան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀԱՊՀ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԶավակներՏավրոս Դաշտենց
Խաչիկ Դաշտենց Վիքիդարանում
 Khachik Dashtents Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (1932 թ.), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը (1940 թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա« Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել 1932 թվականին։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց» (1936) ժողովածուները և«Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։ Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։ Խ. Դաշտենցն անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։

 
Խաչիկ Դաշտենցի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում
 
Խաչիկ Դաշտենցին նվիրված հուշատախտակ Գյումրիում

Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը (1950, 1956, 1960, 2000)։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» (1979, 1984, 2010) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին)։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Երգերի գիրք, Երևան, 1932, 73 էջ։
  • Գարնանային երգեր, Երևան, 1934, 76 էջ։
  • Բոց, Մոսկվա-Երևան, 1936, 152 էջ։
  • Այ դու ժուլիկ Մսրա Մելիք, Երևան, 1940։
  • Տիգրան Մեծ (դրամա), Երևան, 1947, 152 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1950, 266 էջ։
  • Խոդեդան, Պէյրութ, 1951, 238 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1956, 512 էջ։
  • Խոդեդան, Պէյրութ, 1958, 488 էջ։
  • Խոդեդան, Գահիրէ, 1958, 486 էջ։
  • Խոդեդան, Գահիրէ, 1959, 482 էջ։
  • Բայրոնը և հայերը, Երևան, 1959, 180 էջ։
  • Խոդեդան, Երևան, 1960, 584 էջ։
  • Լեռան ծաղիկներ, Երևան, 1963, 268 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1967, 38 էջ։
  • Ըղձյալ այգաբացի երգիչը (խոսք և հուշեր Եղիշե Չարենցի մասին), Երևան, 1967, 30 էջ։
  • Ռանչպարներ, Պէյրութ, 1977, 198 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1979, 524 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 1982, 24 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 1984, 536 էջ[2]։
  • Հայ գրականութիւն։ Զ տարի։ Լոյս, 1985, էջ 274[3]։
  • Խոդեդան, Թեհրան, 1985, 586 էջ։
  • Խոդեդան, Երևան, 2000, 624 էջ։
  • Ռանչպարների կանչը (վիպասք հայ շինականների կյանքից), Երևան, 2010, 568 էջ։
  • Ֆայտոն Ալեքը (պոեմ), Երևան, 2010, 64 էջ։
  • Տիգրան Մեծ (պատմական դրամա), Երևան, 2010, 144 էջ։
  • Երբ որ բացվին դռներն յուսոյ, Երևան, 2011, 32 էջ։

Թարգմանություններ (անգլերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բրաունինգ Ռ., Համելինի նախշուն սրնգահարը, Երևան, Հայպետհրատ, 1941, 15 էջ։
  • Լոնգֆելլո Հ., Հայավաթլ երգը, Երևան, Հայպետհրատ, 1943,188 էջ։
  • Շեքսպիր Վ., Հուլիոս Կեսար, Երևամ, Հայպետհրատ, 1944, 108 էջ։
  • Ռոբին Հուդ, Երևան, Հայպետհրատ, 1945, 106 էջ։
  • Շեքսպիր Վ., Կոմեդիաներ (ժողովածուի մեջ մտնող «Տասներկուերորդ գիշեր», «Սխալների կոմեդիան» և «Վերոնայի երկու ազնվականները» թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1946, 377 էջ։
  • Շեքսպիր Վ., Տիմոն Աթենացի, Երևան, Հայպետհրատ, 1950, 150 էջ։
  • Շեքսպիր Վ., Ընտիր երկեր երեք հատորով, հ. 1, Երևան, Հայպետհրատ, 1951, 596 էջ։
  • Շեքսպիր Վ., Ընտիր երկեր երեք հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վերոնացի երկու ազնվականները», «Սիրո ապարդյուն ճիգերը», «Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք», «Վինձորի զվարճասեր կանայք» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 576 էջ։
  • Շեքսպիր Վ. Ընտիր երկեր երեք հատորով, հ. 3 (հատորի մեջ մտնող Ռիչարդ երրորդ», «Հուլիոս Կեսար», Անտոնիոս և Կլեոպատրա», «Տիմոն Աթենացի» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը») Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
  • Լոնգֆելլո Հ., Հայավաթի երգը, Երևան, Հայպետհրատ, 1958, 208 էջ։
  • Շեքսպիր Վ., Լիր արքա, Երևան, Հայպետհրատ, 1961, 129 էջ։
  • Բրաունինգ Ռ., Համելինի նախշուն սրնգահարը, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։
  • Սարոյան Վ., Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի «Իմ սիրտը լեռներում է», «Քարանձավի բնակիչները», «Էյ, ով կա այդտեղ» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1963, 355 էջ։
  • Շեքսպիր Վ., Ընտիր երկեր, հ. Ա (հատորի մեջ մտնող «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։
  • Շեքսպիր Վ., Ընտիր երկեր, հ. Բ (հատորի մեջ մտնող «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», Անտոնիոս և Կլեոպատրա», «Կորիոլան» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1964, 958 էջ։
  • Շեքսպիր Վ., Քրոնիկներ, հ. Ա (թարգմանել են Խաչիկ Դաշտենցը և Հենրիկ Սևանը), Երևան, «Հայաստան», 1972, 536 էջ։
  • Շեքսպիր Վ., Քրոնիկներ, հ. Բ (թարգմանել են Խաչիկ Դաշտենցը և Հենրիկ Սևանը), Երևան, «Հայաստան», 1973, 684 էջ։
  • Շեքսպիր Վ., Ռոմեո և Ջուլիետ, Երևան, «Հայաստան», 1974, 239 էջ։

Գրականություն խմբագրել

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 138-139։
  • Վիրաբյան Ն., Հայ դասական գրողներ։ Խաչիկ Դաշտենց, Երևան, 2012, 24 էջ։
  • Վարդանյան Կ., Սասուն աշխարհի բանասացը, Ե., 2000։
  • Վարդանյան Կ., Կորուսյալ երկրի բանասացը, Ե., 2020[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Տոնոյան), Խաչիկ Դաշտենց (is Խաչիկ Տոնոյի; Աղաբաբյան, Սուրեն Բարդուղի (1984). Ռանչպարների կանչը։ Վիպասք հայ շինականների կյանքից. Սովետական գրող.
  3. Տոնոյան), Խաչիկ Դաշտենց (is Խաչիկ Տոնոյի (1985). Հայ գրականութիւն։ Զ տարի. Լոյս.
  4. ՍԱՐԳՍՅԱՆ, Արմինե. ««Բրաբիոն ծաղիկն այն փոքրիկ հողակտորն է, որի վրա հայության բեկորները պետականություն կերտեցին և որտեղից էլ 90-ականերին ազատագրվեց Արցախը՝ որպես Բրաբիոնի մի ցողակաթ ծաղկաթերթիկ»». www.irates.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 288